Play Video

Հստակ է մի բան, որ այս ամենը կատարվում է, և այս տեղեկատվական խառնաշփոթը հետապնդում է մի նպատակի՝ անցկացնելու հիմնականում քաղաքական բլոկի փոփոխություններ, և եթե ուշադիր նայենք այն նախնական տարբերակը և ԱԺ-ում հոկտեմբերի 5-ին ըդունված նախագիծը, ապա մենք կտեսնենք, որ հենց այդ ուրվագիծն է նշմարվում: Ինչ վերաբերում է թափանցիկության և հրապարակայնության հարցին, նկատի ունենանք, որ սահմանադրությունը մի փաստաթուղթ է, որը չի կարող ուժի միջոցով պարտադրվել ժողովրդին: Ինչո՞ւ ուժի, որովհետև երբ այս փաստաթղթի ընթացքում պահվում է գաղտնիության և անթափանցելիության այնպիսի մակարդակ, երբ ժողովուրդը, այդ թվում՝ մասնագետները, չեն կարողանում վերահսկել, օրինակ, Վենետիկի հանձնաժողով ներկայացված և Աժ ներկայացված տարբերակների տարբերությունը, և արդյունքում պարզվում է, որ դրանք իսկապես տարբեր են եղել, երբ այդ տարբերությունն ի հայտ է գալիս նաև ԱԺ-ում քննարկված տարբերակի և ԱԺ-ի կողմից ընդունված տարբերակի միջև, երբ նույնիսկ առանձին հարցեր իրական, մասնագիտական հրապարակային փորձաքննության չեն ենթարկվում չեն ներկայացվում ավելի լայն շրջանակների դատին: Խոսքը չի գնում հանրաքվեի մասին, այլ խոսքը գնում էհանրաքվեին նախորդող գործընթացի մասին, նախագիծը մինչև հաստատելը նախընթաց գործընթացի մասին, երբ պետք է ձևավորվի հանրային կոնսենսուս, և ժողովուրդը դեռևս մինչև հանրաքվեն, մինչև նախագծի ընդունումը պետք է այնպես մարսած լինի այդ փաստաթուղթը, որ արդեն այդ արդյունքում ձևավորված, բացառապես անհրաժեշտ փոփոխությունները միայն ընդգրկվեն նախագծում: Այս ամենը տեղի չի ունեցել…

Դիտեք նաև՝

Search