Play Video

Թուրքիան բավականին արագ զարգացող տնտեսություն ունի։ Այն վերջին տասնամյակների ընթացքում զարգանում էր և՛ դինամիկորեն, և՛ տարաբնույթ։ Թուրքիայի տնտեսության ծավալը 2019 թվականի դրությամբ 755 միլիարդ դոլար է կազմում։ Երկրի բնակչությունն այժմ կազմում է 84 միլիոն մարդ և արագորեն աճում է՝ տարեկան 1․2 %-ով։ Բնակչության մեդիան տարիքը, նույնպես, բավականին երիտասարդ է՝ 32 տարեկան։

Երկրի տնտեսության 8-9%-ը կազմում է գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը տնտեսության 30%-ն է, իսկ զգալի մեծամասնությունը կազմում է տարբեր ծառայությունների մատուցումը՝ ավելի քան 60%: Թուրքիան բավականին մեծ տուրիստական հատված ունի, և 2019 թվականի տվյալներով ոլորտից ներհոսքը կազմել է տարեկան 26 միլիարդ դոլար։

Թուրքիայի տնտեսական մոդելը երբեմն կոչում են էրդողանոմիկա, քանի որ այն տարբեր մոտեցումների ընդհանրություն է, որն Էրդողանը կիրառում է իր կառավարման մեջ։ Այս քաղաքականության պատճառով լիրան անընդհատռ անկման մեջ է, և դրա փոխարժեքը դոլարի նկատմամբ շարունակաբար նվազում է։ Հետևաբար, Թուրքիայում գրանցվում են նաև գնաճի բարձր տեմպեր։ Թուրքիայում 2016 թվականին սկսվել է տնտեսական ճգնաժամ, որը դեռևս հաղթահարված չէ։

Դիտեք նաև՝

Search