Play Video

Հայաստանյան հասարակական խոսույթում հաճախ է առաջ քաշվում «ո՞վ ենք մենք» հարցադրումը, մինչդեռ «որտե՞ղ ենք մենք» հարցը կամ շրջանցվում է կամ պատկերվում խիստ աղճատված տարբերակով։ Այնինչ, ինքդ քեզ հասկանալու, քո դերն ու նշանակությունը, ռեսուրսներն ու հնարավորությունները ճիշտ գնահատելու համար չափազանց կարևոր է օբյեկտիվ, միֆերից զերծ պատկերացում ունենալ այն միջավայրի մասին, որում գտնվում ես։

«Գլոկալ Աշխարհ» դասախոսությունների շարքը նպատակ ունի լրացնել այդ բացն ու մեզ շրջապատող աշխարհի, երկրների ու հասարակությունների, համաշխարհային ուժային կենտրոնների մասին հնարավորինս անաչառ պատկեր ներկայացնել։ Դեռևս անցյալ տարի մեկնարկած այս ծրագրի նպատակներից մեկը կոնֆլիկների խաղաղ լուծմանն ու պատերազմի խոսույթի քննադատությանը նպաստելն էր։ Ու թեև, ցավալիորեն, մենք չկարողացանք խուսափել պատերազմ-աղետից, բայց կարծում ենք՝ այս շարքի դասախոսությունները չեն կորցրել իրենց արդիականությունը (եթե հաշվի չառնենք ժամանակագրական սահմանափակումը), քանի որ ետպատերազմական շոկը հաղթահարելու ուղիներից մեկն էլ աշխարհը հնարավորինս օբյեկտիվ դիրքից ճանաչելու մեջ է։ Շարքում ընդգրկված 60 դասախոսությունները, որ վերլուծում են  12 երկրների քաղաքական, տնտեսական, հասարակական ու մշակութային ոլորտներն ու 6 միջազգային կամ վերազգային կազմակերպությունների նպատակներն ու առաքելությունները, կարևոր խթան կարող են լինել աշխարհի մասին մեր պատկերացումները իրապես վերարժևորելու տեսանկյունից։

Համաշխարհային բանկի տվյալների համաձայն 2019թ. ԱՄՆ-ն համարվել է աշխարհի ամենամեծ ՀՆԱ ունեցող երկիրը, որը կազմել է մոտ 2,37 տրիլիոն ԱՄՆ դոլար, սակայն, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով զիջել է մի շարք երկրների՝ Լյուքսեմբուրգին, Մակաոյին, Շվեյցարիային, Նորվեգիային, Իսլանդիային, Իռլանդիային և Սինգապուրին: Սրա պատճառը արտադրողականությունն է, որն ամենամեծերից է աշխարհում՝ մեկ շնչին ընկնող թվով: Ամենաարտադրող ճյուղն է արդյունաբերությունը, որին հետևում է ծառայությունների ոլորտը: Վերջին 10 տարին ԱՄՆ-ն համարվում է ծառայությունների վրա հիմնված տնտեսություն. ՀՆԱ-ում դրա մասնաբաժինն ավելին է, քան 70%: Ծառայությունների կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինն ընկնում է անշարժ գույքի ոլորտին՝ 13.4%: Հաջորդ ոլորտը պետական կառավարման համակարգն ա, որին ՀՆԱ-ի կառուցվածքում հասնում է մոտ 12,4%: Հաջորդ մասնաբաժինը ֆինանսական ծառայություններն են, որին հետևում են առողջապահությունն ու խորհրդատվական ծառայությունները: Մշակող արդյունաբերությունը դիտարկելիս կարելի է տեսնել, որ մեծ կշիռ են կազմում երկարաժամկետ օգտագործման առարկաները՝ էլեկտրոնային սարքավորումներ, համակարգչային տեխնիկա, ինչպես նաև տիեզերագնացական սարքավորումներ: Երկրորդ տեղում կարճաժամկետ պարենային ապրանքն է՝ սննդամթերքը, դեղամիջոցները, այնուհետև կենցաղային տեխնիկան և նավթամթերքը: ԱՄՆ-ն համարվում է բարձր տեխնոլոգիաների երկիր:

Այս կառուցվածքին ԱՄՆ տնտեսությունը հասել է պատմականորեն՝ 1603թ. Ջեյմսթաունի հիմնադրումից: Գաղութարարներն Ամերիկայում հանդես էին գալիս հիմնականում որպես առևտրային ձեռնարկություններ, սակայն եվրոպական ներդրողների սպասելիքները չարդարացվեցին, և ձեռնարկոթյունները բաժին հասան գաղութարարներին: Վերջիններս փորձեցին զարգացնել դրանք՝ միաժամանակ զարգացնելով աջակցող ոլորտները՝ նավաշինությունը և այլն: Հյուսիսարևելյան նահանգներում հիմնականում զարգացնում էր նավաշինությունն ու առևտրային նավագնացությունը, իսկ հարավային նահանգները զբաղվում էին պլանտացիաների զարգացմամբ՝ բամբակագործությամբ և այլն:

Անկախացման շրջանում Ամերիկան արդյունաբերական հեղափոխության փուլ մտավ: 1790թթ. սկսած բուռն զարգացում ապրեց արդյունաբերությունը՝ հիմնականում հյուսիսարևելյան նահանգներում: Այս հեղափոխության երկրորդ փուլն արդեն զանգվածային արտադրությունն էր, որի ամենացայտուն օրինակն է Հենրի Ֆորդի ավտոարդյունաբերական գործունեությունը: Ժամանող միգրանտները հիմնականում աշխատուժ էին և ներգրավված էին տեխնոլոգիզացված գյուղատնտեսության ոլորտում: Զուգահեռ ընթանում էին ուրբանիզացիայի գործընթացները, կառուցվում էին գործարաններ:

20-րդ դարի առաջին կեսի լրջագույն մարտահրավերն էր մեծ դեպրեսիան, որը սկսվեց 1929թ. բորսայի փլուզումից և բերեց կառավարության միջամտությանը շուկային: Ֆ. Դ. Ռուզվելտը ստեղծեց մի շարք ինստիտուտներ և ընդունեց օրենսդրական փոփոխություններ, որոնց շնորհիվ կարգավորվեց բորսայի աշխատանքը, սահմանվեց աշխատավարձի և աշխատաժամերի նվազագույն քանակ: Հենց այդ ժամանակ հիմք դրվեց սոցիալական պաշտպանության համակարգին, որը գոյություն ունի առայսօր:

Դիտեք նաև՝

Search