Play Video

17-րդ դարի բուրժուական հեղափոխություններից հետո Հոլանդիայում և Անգլիայում ձևավորվեց նոր խավ՝ բուրժուազիան, որը հետագայում նոր տնտեսական համակարգի՝ կապիտալիզմի հիմք դարձավ: Հենց այդտեղ ձևավորվեց ազատական տնտեսագիտությունը, որի առաջներկներն էին Ադամ Սմիթը և Դավիդ Ռիկարդը: Վերջիններս, դիտարկելով 17-րդ դարում անգլիական տնտեսության զարգացումը, եկան եզրակացության, որ տնտեսության շարժիչ ուժն ազատ մարդն է: Այս գաղափարը հետագա 300 տարվա ընթացքում բազմաթիվ տնտեսական ճգնաժամային պահերին ոտքի էր կանգնեցնում անգլիական տնտեսությունը: Դրա վերջին արտահայտումը Մարգարետ Թետչերի քաղաքականությունն էր, որը իշխանության եկավ 1979թ.՝ ինֆլյացիայի, գործազրկության, տնտեսական ներուժի սպառման պահին: Մարգարետ Թետչերը ղեկավարում էր Պահպանողական կուսակցությունը, հայտնի էր իր խիստ ապրելակերպով և աշխատանքի մեջ պարտադրողական մեթոդներով: Իշխանության գալուց հետո Թետչերն անմիջապես իրականացրեց լրջագույն տնտեսական բարեփոխումներ. մասնավորեցվեցին մի շարք կարևորագույն ոլորտներ՝ տրանսպորտը, երկաթուղին, հանքարդյունաբերությունը, փոստը, նավաշինությունը, նավահանգիստները և այլն: Երեք տարվա անցումային շրջանից հետո տնտեսությունն աշխուժանում է, ստեղծվում են նոր շուկաներ և աշխատատեղեր: Թետչերն իջեցնում է հարկերը, և փոխարենն ավելացնում է ԱԱՀ-ն և անուղղակի հարկերը: Ըստ ժամանակակից մասնագիտական գնահատականների, Թետչերի վարած քաղաքականությունը Ֆրիդմանի և Չիկագոյի դպրոցի ազատականների մոնետարիստական քաղաքականության իրականացումն էր Անգլիայում:

Թետչերն իր կառավարման ընթացքում երկու անգամ ընտրություններ հրահրեց և լրջագույն մեծամասնություն ուներ պարլամենտում: Իր տնտեսական ծրագրերի շնորհիվ Մեծ Բրիտանիան ունի աշխարհում հզորագույն տնտեսություններից մեկը. Բրիտանիայի 2,8 տրլն ՀՆԱ-ի մեջ մոտ 80%-ը ծառայություններից է գոյանում, որոնց մեջ մոտ երեք քառորդը ֆինանսական և ապահովագրական ծառայություններն են: Թետչերի հրաժարականը պայմանավորված էր զանգվածային մասնավորեցումներից բրիտանացիների դժգոհությամբ:

17-րդ դարի վերջից Մեծ Բրիտանիան պահպանում է բացառիկ ազդեցությունն աշխարհում: Կայսրության գագաթնակետային շրջանում Մեծ Բրիտանիան տիրապետում էր աշխարհի ցամաքի 25% և համաշխարհային ՀՆԱ-ի 50%: Այդ ընթացքում իրականացվեցին նաև մեծ բարեփոխումներ. Ավստրալիան, Նոր Զելանդիան, Կանադան ու Հարավային Աֆրիկան 19-րդ դարի սկզբին ստացան անկախություն, բայց շարունակեցին համարվել «համագործակցության անդամներ»:

Արդյունաբերական հեղափոխության ժամանակաշրջանում գիտատեխնիկական նորամուծություններին աջակցելու շնորհիվ Մեծ Բրիտանիան ստիվպած եղավ անցնել արտահանման: Մեծագույն մրցակիցները՝ Իսպանիան, Ֆրանսիան, արդեն չէին կարողանում հավասար դիրքում մնալ, իսկ Բրիտանիան կարողացավ զուգահեռաբար ամրապնդել թե՛ արտադրությունը, թե՛ գաղութները և թե՛ բարեփոխել ներքին կառավարման համակարգը: Մյուս կողմից, վերջին 300 տարվա ընթացքում Բրիտանիան պահպանեց գլխավոր սկզբունքը՝ ազատականությունը, սակայն, այդպես էլ չկարողացավ ազատական գաղափարներն ամբողջապես կիրառել:

Դիտեք նաև՝

Search