Play Video

Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) համաշխարհային ամենամեծ տնտեսական կառույցն է, ինչպես նաև աշխարհի միակ միջազգային կազմակերպությունը, որը կարգավորում է ազգերի և պետությունների միջև առևտրային փոխհարաբերությունները։ ԱՀԿ-ի հիմնական գործառույթն է ապահովել աշխարհում հնարավորինս սահուն, կանխատեսելի և ազատ առևտրային հոսքեր։ Առևտրի կարևորությունը շեշտելու համար կարևոր է նշել, որ 2018 թվականին համաշխարհային տնտեսական աճի 30%-ը ապահովվել է առևտրի ոլորտի շնորհիվ։

Ըստ նախնական կանխատեսումների, 2020 թվականին պանդեմիայի հետևանքով առաջացած առևտրի համաշխարհային անկումը կազմելու է 15-35%:

Բացի ապրանքների և ծառայությունների առևտրից, ԱՀԿ-ն կարգավորում է նաև այլ ոլորտներ, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները և մտավոր սեփականությունը։ Ծառայությունների ոլորտը նույնպես լայն է և ներառում է ֆինանսական, առողջապահական, սոցիալական, բնապահպանական, էներգետիկ, տուրիստական, տրանսպորտային և այլ ծառայություններ։ Այս պահին ԱՀԿ-ն ունի 164 անդամ և 24 դիտորդ կառավարություն։ 2003 թվականին Հայաստանը պաշտոնապես անդամակցեց ԱՀԿ-ին։ 2008-2018 թվականներին Հայաստանը կրկնապատկել է իր արտահանման ծավալները, այնուամենայնիվ, այսօր Հայաստանը դեռևս հետ է մնում ԱՀԿ անդամ գրեթե բոլոր ԱՊՀ երկրներից։

Դիտեք նաև՝

Search