Play Video

Մինչ Չինաստանի հետ գործ ունենալը կարևոր է ուսումնասիրել պետության պատմությունը։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի հարևան պետությունների՝ Արևելյան Ասիայի երկրների հետ կապը և համագործակցությունը, քանի որ մինչև 19րդ դարի վերջը նրանք խոսում էին նույն լեզվով, որը հին չինական լեզուն էր։ Այնուամենայնիվ, Չինաստանը հիմա շատ բարդ հարաբերություններ ունի Ճապոնիայի և Վիետնամի հետ, որը հիմնականում ձևավորվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։

Չինաստանը ակտիվ էքսպանսիոն տնտեսական քաղաքականություն է վարում, հիմնականում՝ Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում։ Վերջին տասը տարվա ընթացքում Չինաստանը կատարել է ավելի քան 200 միլիարդ դոլարի ներդրումներ՝ դառնալով տարածաշրջանում ազդեցիկ երկիր, որն այժմ կարողանում է մրցակցել նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Մինչև 1979 թվականը Չինաստանը թաղված էր խորը տնտեսական ճգնաժամի մեջ, և այդ շրջանում էր, որ ավելի քան 20 մլն մարդ սովից մահացան։ Հետաքրքիր է, որ Չինաստանում գյուղացիները չունեին փաստաթղթեր և տեղաշարժվելու իրավունք։ Հետագայում, տնտեսական մեխանիզմների ճիշտ կիրառման արդյունքում սննդի պաշարների խնդիրը կարճ ժամանակում լուծվեց, և շուկայական տնտեսական համակարգի ներմուծումը հզոր արդյունքներ բերեց։

Դիտեք նաև՝

Search