Play Video

Ադրբեջանի տնտեսության մասին խոսելիս ակամա մտաբերում ենք երկու հիմնական ապրանքատեսակներ՝ խավիար և նավթ։ Վերջին տասը տարիների ընթացքում այս շարքին ավելացել է նաև գազը, երբ պարզվեց, որ Կասպյան ծովի հատակում լրջագույն նավթային պաշարներ կան։ Հիմա Ադրբեջանը նույնիսկ կարողանում է մրցակցել Ռուսաստանի հետ՝ գազ մատակարարելով Թուրքիային, մինչդեռ Ռուսաստանի կառուցած գազամուղները, որոնց վրա միլիոնավոր դոլարներ էին ծախսվել, այսօր չեն օգտագործվում։

Բաքվի նավթային պատմությունը սկսվել է 1870-ականներից։ Բաքվի նավթը մեծ ազդեցություն և նշանակություն է ունեցել Խորհրդային միության տնտեսության համար։ Ադրբեջանի ՀՆԱ-ն 2019 թվականին 48 մլրդ դոլար է եղել, մինչդեռ տասը տարի առաջ այն 70 մլրդ էր։ Պատճառը ադրբեջանական մանեթի արժեզրկումն էր, նավթի գների և արտահանման ծավալների նվազումը։ Ադրբեջանում գործազրկությունն ընդամենը 5% է, որը շուկայական տնտեսության համար բավականին ընդունելի ցուցանիշ է։

Դիտեք նաև՝

Search