Play Video

Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու գործընթացը մեկնարկել է 1992 թվականին, երբ Սովետական միության փլուզումից հետո Հայաստանը սկսեց ինքնուրույն առևտրատնտեսական քաղաքականություն վարել և ինտեգրվել միջազգային կառույցներ։ Շատերին թվում է, թե ԱՀԿ-ն առանց սահմանների առևտրային հնարավորություններ ստեղծող կազմակերպություն է, սակայն ԱՀԿ-ի հիմնական գաղափարախոսությունը արդար առևտուր ձևավորելն է՝ ունենալով միասնական կանոններ ապրանքների և ծառայությունների առևտրում, որոնք նույնը կլինեն բոլորի համար։ Այս պահին ԱՀԿ-ին անդամակցում է 164 պետություն, իսկ 25-ը անդամակցելու բանակցությունների փուլում են։

ԱՀԿ-ն բալանսավորված իրավունքների և պարտականությունների մասին է։

Այն կարծիքը, որ այս կազմակերպությունը մեզ որևէ բան է թելադրում չի համապատասխանում իրականությանը։ ԱՀԿ-ն կառույց է, որտեղ մշակվում են միջազգային առևտրի կանոնները։ Այս ընթացքում անդամ պետություններն իրավունք ունեն հայտնել իրենց կարծիքը՝ ազդելով որոշումների կայացման վրա։ ԱՀԿ-ի գրասենյակը Ժնևում է, և երբ շահագրգիռ կողմերի մոտ կուտակվում են բավականաչափ հարցեր, քարտուղարությունը կազմակերպում է ֆորմալ, ոչ ֆորմալ հանդիպումներ՝ հրավիրելով հայկական պատվիրակությանը։ 2003 թվականի փետրվարի 3-ին Հայաստանը դարձավ ԱՀԿ լիիրավ անդամ։ 2005 թվականին ԱՀԿ-ում ստեղծվել է Հայաստանի մշտական ներկայացուցչի ինստիտուտ, որը հաջողությամբ ներկայացնում է Հայաստանի շահերը բոլոր աշխատանքային խմբերում, կոմիտեներում, բանակցային գործընթացներում։

Դիտեք նաև՝

Search