Play Video

Միգրացիայի ասիմիլյացիոն մոդելը հիմնված է ընդունող հասարակության այն ակնկալիքի վրա, որ նորեկները ժամանակի ընթացքում կձուլվեն հասարակությանը և չեն տարբերվի մյուսներից: Բազմամշակութայնության (մուլտիկուլտուրալիզմի) մոդելը ենթադրում է, որ միգրանտների համայնքները կպահպանեն իրենց տարաբնույթությունը, բայց որոշակի հարթություններում կգործեն որպես նույն հասարակության անդամներ, օրինակ՝ օրենքի, իրավունքի ոլորտներում, երկրի կազմակերպան ինստիտուտների գործունեության մեջ:

***

Ուսումնասիրվել են միգրանտների հանդեպ արդարադատական համակարգի փափուկ և հանդուրժող գործողությունների դեպքերը, որոնցում դատարանի կողմից հաշվի են առնվել միգրանտի մշակութային առանձնահատկությունները: Այդ մոտեցումը քննադատության է ենթարկվում տարբեր տեսակետերից, քանի որ մի շարք բարդ հակասություններ է պարունակում: Ընդունող երկիրը հանդուրժող է գտնվում մշակույթի հանդեպ, սակայն, դա գաղթարարի հանդուրժողականություն է՝ հիմնված սպիտակ մարդու մշակութային հեգեմոնիայի վրա: Այս տեսակի հանդուրժողականությունը անտարբերություն է. այն դիսկրիմինացիայի պարզապես մի այլ տեսակ է, որում օրենքի առջև հավասար են միայն ընդունող հասարակության անդամները: Քաղաքների որոշ հատվածներ գետտոների են վերածվում, և ընդունող երկրի քաղաքացին այնտեղ մուտք չի ունենում: Բազմաթիվ վիճակագրական տվյալներ ցույց են տալիս, որ այդ տարածքներում մարդու իրավունքների խախտումները և ծայրահեղականությունը տարիների ընթացքում միայն ուժեղանում են:

Դիտեք նաև՝

Search