Play Video

Հայաստանյան գյուղի հիմնախնդիրների շուրջ զրուցում են Աղասի Թադևոսյանը և ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանը։

  • Ինչու՞ է Հայաստանում գյուղը շարունակում մնալ պահպանողական և փակ նոր տեխնոլոգիաների նկատմամբ․ գյուղեր, որոնք 19-րդ դարի վերջից ու 20-րդ դարի սկզբից ի վեր գրեթե չեն փոխվել;
  • Արդյո՞ք գյուղում ապրելը հեռանկարային է, և արդյո՞ք գյուղացին իր երեխայի ապագան տեսնում է գյուղում;
  • Գյուղի հակահումանիստական էկզոտիկացում․ քաղաքային մշակույթի բարձրությունից գյուղին պարտադրում ենք մնալ մեր մանկության համերի ու հոտերի մակարդակում;
  • Գյուղի հաջողված մոդելներ․ սոցիալական շարժունակություն և հաջողակ դառնալու լրացուցիչ հնարավորություններ;
  • Գյուղի մասին համակարգային պատկերացման բացակայություն․ ավանդական ընկալումներ՝ գյուղը գյուղ է, եթե այնտեղ կա դպրոց ու եկեղեցի;
  • Տարբեր վայրերում՝ սահմանամերձ, բարձրլեռնային, դաշտավայրային, տարբեր են տնտեսական արդյունավետություն ապահովելու մեխանիզմները;
  • Արդյո՞ք կարող է խոշորացման ծրագիրը հաջողել և մի շարք խնդիրներին լուծում տալ;
  • Ո՞րն է լայն իմաստով գյուղի խնդրի լուծումը․ իրական քարտեզագրում, եռակոմպլեկտ դասարանների բացառում, «գյուղ» հասկացության ձևակերպում;
  • Արդյո՞ք գյուղում կա փոփոխությունների համար բավարար մարդկային ռեսուրս․ գյուղի և քաղաքի միջև հարաբերությունների նոր մոդելներ;
  • Արդյո՞ք գյուղատնտեսությունը պետք է գյուղի հետ կապված լինի․ գյուղը՝ առաջին հերթին բնակավայր;
  • Ապրելու ժամանակակից մշակույթն անհրաժեշտ է նախադեպերի միջոցով տանել Հայաստանի բոլոր բնակավայրեր։

Ծրագիրն իրականացվում է «:Բուն» հիմնադրամի կողմից «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է միայն ստեղծողը։ Հաղորդման ընթացքում արտահայտված տեսակետները/բովանդակությունը կարող են չհամընկնել Շվեդիայի կառավարության տեսակետների հետ։ «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ։

Դիտեք նաև՝

Search