Էկոլոգիական անվտանգությունը մարդու կենսական շահերի ապահովվածության վիճակն է, որը հնարավոր է շրջակա միջավայրի և մարդու տնտեսական գործունեության հավասարակշռության ապահովման դեպքում, երբ բնական միջավայրի վրա ազդեցությունը չի գերազանցում դրա ինքնավերականգնման հնարավորությունները: Էկոլոգիական անվտանգության օբյեկտներ են տարբեր մակարդակի (գլոբալ, ազգային, տեղական) էկոհամակարգերը:
Հայաստանի անտառներն իրենց բնապահպանական նշանակությամբ պաշտպանական (ջրապաշտպան, հողապաշտպան) և հատուկ նշանակության (արգելոցների, արգելավայրերի, ազգային պարկերի) անտառներ են: Բնական արտադրական անտառներ Հայաստանում չկան, այդ պատճառով արգելված են արտադրական հատումները. թույլ են տրվում միայն սանիտարական և խնամքի հատումներ: Սակայն իրականում ապօրինի հատվում է ավելի շատ անտառ, քան թույլատրված է նույնիսկ արտադրական հատումների դեպքում, այսինքն հատվում է բնական վերաճից ավել, ինչն առաջացրել է աղետալի վիճակ անտառներում. անտառի բոլոր ցուցանիշները 1991 թվականից ի վեր վատացել են:
Զեկուցման ամբողջական տարբերակը կարող եք գտնել այստեղ.