Չնայած նրան, որ վերջին երկու-երեք տասնամյակների ընթացքում զգալիորեն աճել է շրջակա միջավայրի մասին գիտելիքների պաշարը, մարդկանց վարքագիծը և տնտեսության կառավարման մոդելները շատ երկրներում չեն փոխվել: Ցավոք, մենք շարունակում ենք գծային մտածելակերպով շարժվել, մարդու գործունեությունն ու տնտեսությունն առանձնացնել շրջակա միջավայրից և բնական աշխարհից, մինչդեռ գիտությունն արդեն ապացուցել է, որ մարդը բնական էկոհամակարգի մաս է կազմում, և նրա անվտանգությունը կախված է նաև բնական ռեսուրսներից: Արդյունքում` մարդու անվտանգությունը գնալով ավելի խոցելի է դառնում, իսկ բնական ռեսուրսների կառավարումը` անարդյունավետ:
Շրջակա միջավայրի կառավարման կարևոր բաղադրիչներն են`
- Ջրային ռեսուրսները,
- Օդի աղտոտվածության աստիճանը,
- Հողային և անտառային ռեսուրսները, կենսաբազմազանությունը,
- Հանքարդյունաբերության կառավարումը,
- Թափոնների կառավարումը:
Բնական ռեսուրսների ու թափոնների կառավարման արդյունավետ մոդել է շրջանաձև տնտեսության մոդելը: