Բնապահպանական խնդիրները և երեխաները թեմայի շուրջ զրուցում են Հերմինե Ստեփանյանը և շրջակա միջավայրի կառավարման մասնագետ Նունե Սաքանյանը։
- Բնապահպանություն և շրջակա միջավայրի կառավարում․ արդյո՞ք այս եզրույթները համարժեք են․ շրջակա միջավայրը բնությու՞նն է, թե՞ մարդու կողմից ստեղծված գործընթացները;
- Ի՞նչ հանգամանքներում է սկսվել կլիմայի փոփոխությունը, և ինչպե՞ս է դրա վրա ազդում գլոբալ տաքացումը;
- Ի՞նչ է էկոհամակարգը․ կենդանական և ոչ կենդանական, ջրային և ցամաքային էկոհամակարգեր, և ինչի՞ կարող է հանգեցնել մարդկային միջամտությունը;
- Հայաստանի էկոհամակարգերից որո՞նք են ավելի վտանգված․ Սևանի խնդիրը;
- Բնապահպանությունը պետք է դառնա մտածելակերպ, արժեհամակարգ, դուրս գա նեղ մասնագիտական շրջանակներից;
- Ինչու՞ է կարևոր, որ երեխաները և երիտասարդները հետաքրքրված լինեն բնապահպանական հարցերով;
- Էկոկրթություն․ գիտելիքի ու իրական կյանքի, նոր տեխնոլոգիաների միջև կապը պետք է տեսանելի լինի;
- Բնության նկատմամբ սպառողական մոտեցումը պետք է վերափոխել էկոհամակարգային մոտեցման;
- Հենց այօրվանից գործելն առաջին հերթին երեխաների շահերից է բխում։