Play Video

1924-ին Պրահայի լեզվաբանական դպրոցն առաջարկեց նախադասությունը բաժանել ոչ թե ֆորմալ «հոդերի»՝ ենթակա, ստորոգյալ և այլն, այլ՝ «ակտուալ» հոդերի․ թեմա և ռեմա։ Թեման այն է, ինչի մասին խոսվում է, ռեման՝ այն, ինչը նոր է հաղորդվում։ Օրինակ, «Ես գնում եմ դպրոց»․ «Ես գնում եմ» թեման է, «դպրոցը»՝ նորությունը, որ հաղորդվում է։

«Թեմա/ռեմա» փոդքասթը հայաստանյան հասարակությանն առաջարկում է չսահմանափակվել թեմաներով և ռեմաներ(նորույթներ) ստեղծել։ Փոդքասթը նվիրված է Եվրասիա hամագործակցություն hիմնադրամի կողմից ստեղծված գրքերին, մեթոդական ուղեցույցներին, ձեռնարկներին, քաղաքականության մշակման գործիքներին ու ֆիլմերին՝ «ԵՀՀ համալսարան» շարքին։

Տասնմեկերորդ թողարկման մեջ բռնադատվածների հիշատակին նվիրված «Հունիսի 14» մրցույթի մասին զրուցում են հաղորդման համահեղինակ և վարող Սարինե Հայրիյանը, ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը և ԵՀՀ հաղորդակցության բաժնի աշխատակից, մրցույթի կազմակերպիչ Նանե Պասկևիչյանը։

Դիտեք նաև՝

Search