Play Video

1965 թվականը խորհրդանշական ջրբաժան էր երկու դարաշրջանների միջև թե՛ Հայաստանում, թե՛ Խորհրդային Միությունում և թե՛ ամբողջ աշխարհում:

***

Համաշխարհային պրոգրեսի տենդենցները կապված են 60-ականների ջրբաժանի հետ. հենց 60-ականներին էր տեղի ունենում անցումը դրսի աշխարհը զավթելուց դեպի ներսի աշխարհի հետազոտում, զավթելու փորձեր, և այլն: Այստեղ նույնպես առկա է զավթելու պահը, որովհետև այդ տեխնոլոգիական զարգացումների բոլոր կոմերցիոն և քաղաքական տարատեսակներն ուղղված են մարդու ներքինը զավթելու, կառավարելու խնդրին: Իսկույն առաջանում է մարդու դիմադրողականության հարցն այդ բոլոր տենդենցներին:

Սա էր մեծ աշխարհը, և հենց այդ մեծ աշխարհի մեջ գիտաֆանտաստիկ ժանրի փոփոխությունն այսպես կոչված «Ոսկե դարից» անցումն էր «Նոր ալիքին», որը բնորոշվում էր նաև նրանով, որ տեխնոլոգիական, գիտական ֆանտաստիկ հայտնագործության նկարագրությունը սկսում էին բաց թողնել:

Նոր ալիքը սնվում էր արդեն ոչ թե ուտոպիստական գրականության կամ մտածողության ակունքից, այլ հակաուտոպիստական գրականության և մտածողության ակունքից, որի հիմքում, եթե վերցնենք 20-րդ դարը, իհարկե, կա Կաֆկան և նրա ժամանակաշրջանը, բայց դրա դասական արտահայտությունները եղան Զամյատինի «Մենք»-ը, Օլդոս Հաքսլին և, ի վերջո, Ջորջ Օրուելի «1984»-ը:

Վերջինս հակաուտոպիայի ժանրը դարձրեց, կարելի է ասել, ինչ-որ իմաստով նույնիսկ ավելորդ, որովհետև դրանից հետո արդեն կարելի է տեսնել, որ ստեղծագործությունները բաժանվում էին ոչ թե ողբերգության, կատակերգության, դրամայի և այլն, այլ  հետևյալ սկզբունքով՝ հոռետես գրականություն, լավատես գրականություն և նեյտրալ կամ բարդ գրականություն:

Դիտեք նաև՝

Search