Play Video

Հետաքրքիր է երազները դիտարկել անձի կառուցվածքում որոշակի տեղ ունենալու տեսանկյունից. այսինքն՝ ի՞նչ տեղ են զբաղեցնում մեր երազները մեր անձի ներսում, ի՞նչ բովանդակություն ունենք դրանք և մենք ի՞նչ բացատրություն պետք է տանք դրանց: Հոգեվերլուծական տեսության մեջ երազներում արտահայտվում են մեր արտամղված ցանկությունները, մղումները և դրանք հիմնականում ունեն արգելված, սեքսուալ բնազդների բնույթ: Այն ամենն ինչ մենք մեզ արգելում ենք և թույլ չենք տալիս իրական կյանքում, արտահայտվում են երազներում: Հոգեբանական մեկ այլ տեսություն՝ գեշտալտ հոգեբանությունը, բացատրում է երազները որպես մեր անձի ամբողջականությունը վերականգնող գործառույթ ունեցող մի բան: Այսինքն՝ այն բոլոր իրողությունները, որ տեղի են ունենում մեր կյանքում և իրենց ավարտը, լուծումը չեն ստանում, չեն ամբողջանում, որոշակի շարունակություն են ստանում մեր երազների մեջ: Այսինքն՝ այս տեսության մեջ երազներն ընկալվում են որպես մեր անձի մի մասը, որոնք լրացնում են այն բոլոր գործընթացները, որոնք մեր արթուն կյանքում տեղի են ունենում և ավարտ չեն ստանում:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդկանց երազներում ագրեսիվ բնույթի գործողություններն ու ապրումները շատ ավելի շատ են, քան իրական կյանքում: Կարելի է այստեղից ենթադրել, որ որոշակի արտամղվով և ագրելվող մղումներ մենք կարող ենք երազներում վերապրել: Մենք կարող ենք մեկնաբանել երազները մեր իսկ ընկալման առանձնահատկություններից և մեր կյանքի փորձից ելնելով, որը կարող է որևէ կապ չունենալ տվյալ մարդու հետ: Այս երևույթի վտանգն այն է, որ մարդը կարող է ներքնայնացնել այդ մեկնաբանությունները և երկար տարիներ հավատալ, որ դա իր հետ կապ ունեցող մի բան է:

Կարևոր է վերլուծել երազները տվյալ մարդու հայացքների տեսանկյունից: Օրինակ՝ սիմվոլիկ մեկնաբանություններն լուրջ սխալվելու հավանականություն ունեն, քանի որ կարևոր է՝ տվյալ մարդու կոգնիտիվ ոլորտում տվյալ դետալներն ինչպիսի սիմվոլիկ բովանդակություն ունեն: Այս սիմվոլները բացատրել համընդհանուր մարդկային սիմվոլիզմի տեսանկյունից անհեթեթ կլինի: Փորձը ցույց է տալիս, որ առաջնորդվելով նման մոտեցմամբ, որևէ բան փոխել տվյալ մարդու կյանքում անհնար կլինի: Ինչու՞. փորձը ցույց է տալիս, որ մարդը կարողանում է օգտվել միայն այն ինֆորմացիայից, որին հասել է սեփական փորձի և գիտակցման ճանապարհով, այլ ոչ թե որևէ մեկի կողմից տրված ինֆորմացիան օգտագործելու ճանապարհով:

Դիտեք նաև՝

Search