Play Video

Միֆերի էությունն այն է, որ ոչ մեկը չի ուզում ընդունել դրա ազդեցության տակ գտնվելու փաստը: Այնուամենայնիվ, նույնիսկ 21-րդ դարում բոլորը գտնվում են այս կամ այն միֆի ազդեցության տակ:
Միֆի մի քանի հիմնական սահմանում կա.

  • միֆը մարդկային զարգացման սկզբնական փուլերում հայտնված պատմվածք է, որում բնության և մշակույթի երևույթները ներկայանում են անձնավորված կերպով;
  • միֆը պատմականորեն պայմանավորված հասարակական գիտակցության ձև է, և նորագույն մեկնաբանություններում միֆի տակ հասկացվում է առանց քննադատության ընդունված դիտարկումը և հայացքը:

Մարդկության զարգացման մի փուլից սկսած, երբ կրոնը սկսեց իր տեղը զիջել ռացիոնալացմանը, և տեղի ունեցավ աշխարհիկացում, նոր միֆերի կարիք առաջացավ, որոնք պետք է ապահովեին իշխանության լեգիտիմությունը, հիմնավորեին տվյալ էլիտայի կողմից հանրությանը կառավարելու իրավունքը. հենց սրանք էլ կոչվում են քաղաքական միֆեր:
Քաղաքական միֆերը որոշակի կիրառական բնույթ ունեն, քանի որ օգնում են հստակ քաղաքական խնդիրներ լուծել: Օրինակ, քաղաքական պայքարի, իշխանության գալու, իշխանության գալուց հետո իշխանությունը լեգիտիմացնելու և կառավարում իրականացնելու խնդիրներ:
Քաղաքական միֆերը հիմնականում լինում են երկու տեսակի, որոնք պայմանականորեն կարելի է անվանել կարճատև կամ տեխնոլոգիական միֆեր և հավերժ միֆեր:

Դիտեք նաև՝

Search