Play Video

Հայաստանում այսօր «գենդեր» հասկացությունն ամենաշահարկվող և պոպուլիստական եզրն է, ինչի հետևանքով այն վարկաբեկվել է: Մեր հանրության մեծամասնության համար գենդերը բացասական երևույթ է. այն նույնացվում է ոչ ավանդական սեռական կողմնորոշման հետ և հանդես գալիս որպես միասեռականության հոմանիշ: Այն հայտնվել է մի քաղաքական դիսկուրսում, որը կարելի է անվանել պահպանողական, և որը մերժում է հավասարությունը:


Հայաստանում կան գենդերի հետ կապված այլ դիսկուրսներ ևս, որոնց իր ուսումնասիրության մեջ անդրադարձել է Ալինա Պողոսյանը՝ նշելով երեք այլ դիսկուրսներ. ազգայնական, հավասարարական և արևմտյան: Ազգայնականը նույնականացվում է պահպանողական կամ գենդերը մերժող դիսկուրսի հետ:


Հայաստանում գենդերի հետ կապված երկու դիսկուրս գոյություն ունի՝ փոփոխությունների կամ հավասարության հաստատման դիսկուրս և փոփոխությունների և հավասարության մերժման դիսկուրս, որի հետ նաև մերժվում է «գենդեր» հասկացությունը:
Ինչպե՞ս է կարող քաղաքական դիսկուրսը կառուցվել մերժման շուրջ. սա մի հարց է, որը զարմացրել է Ալինա Պողոսյանին, և նա նույնիսկ «պսևդոդիսկուրս» է անվանել այս պահպանողական դիսկուրսը:


Պահպանողական դիսկուրսը հեգեմոն է դարձել վերջին հինգ տարիների ընթացքում. ավելի վաղ այս դիսկուրսի մասին համացանցում ոչինչ հնարավոր չէր գտնել:
Քաղաքականացումը սկսվեց 2013 թվականից, երբ ՀՀ Ազգային ժողովը տղամարդկանց և կանանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին օրենք ընդունեց: Օրենքի ընդունումից հետո արձագանքներ հնչեցին, որ այն դեմ է պետությանը, բանակին, ընտանիքին և այլն:

Դիտեք նաև՝

Search