Play Video

Քաղաքից մեկնում էի,
կանչեցիր,
ուշացա
այն նավից, որ գնաց
ու իհարկե խորտակվեց…

Այս ծխապատ երկաթե քաղաքում
սա միայն հեքիաթ կարող է լինել.
ծովն ո՞ւր է, որ ուզենամ նավ նստել,
ու դու կանչես ինձ…

Ուզում էի ասել –
դու փրկեցիր ինձ,
որ գերի դարձնես…

թարգմ`. Էդիկ Պօղոսեան
խմբ.` Տաթև Չախչախյան

Դիտեք նաև՝

Search