Play Video

ես մտածում եմ
սիրտս երբեք չի եղել
այսպես
կարմիր ու տաք

զգում եմ
այս մահածին գիշերվա
ամենամութ պահերին
արևի հազարավոր աղբյուրներ են բխում
սրտումս
անկասկած

զգում եմ վհատության այս աղուտի
ամեն մի անկյունում
հազարավոր զվարթ անտառներ են
ծլում հողից
հանկարծ

ով դու կորած վստահություն
ով խուսափող ձուկ
Իրար մեջ արտացոլված հայելիների ճահճում
ես պարզ մի լճակ եմ Հիմա սիրո կախարդանքից
հայելիների ճահճուտներից մի ելք գտիր դեպ ինձ

ես մտածում եմ
երբեք չի եղել իմ ձեռքը
այսպես մեծ ու ուրախ

զգում եմ աչքերիս մեջ
մի երգի անխավար արևն է խոր շնչում
կարմրագույն արցունքի ջրվեժի փոխարեն

զգում եմ
իմ ամեն մի երակում
սրտիս զարկերի հանգույն
հիմա
մի-մի քարավանի արթնության
զանգակներ են զնգում

մի գիշեր
դռնից ներս մտավ նա
մերկ
նման ջրի ոգուն
կրծքում երկու ձուկ
ձեռքին հայելի
թաց վարսերը մամռաբույր
մամուռի պես խռիվ

ես վհատության շեմից գոռացի
ով գտած վստահություն
ես քեզ ձեռքիցս բաց չեմ թողնելու…

թարգ. Ռազմիկ Ամիրխանյան

من فکر می‌کنم
هرگز نبوده قلبِ من
اینگونه
گرم و سُرخ:

احساس می‌کنم
در بدترین دقایقِ این شامِ مرگزای
چندین هزار چشمه‌ی خورشید
در دلم
می‌جوشد از یقین؛
احساس می‌کنم
در هر کنار و گوشه‌ی این شوره‌زارِ یأس
چندین هزار جنگلِ شاداب
ناگهان
می‌روید از زمین.

آه ای یقینِ گم‌شده، ای ماهیِ گریز
در برکه‌های آینه لغزیده توبه‌تو!
من آبگیرِ صافی‌ام، اینک! به سِحرِ عشق؛
از برکه‌های آینه راهی به من بجو!

من فکر می‌کنم
هرگز نبوده
دستِ من
این سان بزرگ و شاد:

احساس می‌کنم
در چشمِ من
به آبشرِ اشکِ سُرخ‌گون
خورشیدِ بی‌غروبِ سرودی کشد نفس؛

احساس می‌کنم
در هر رگم
به هر تپشِ قلبِ من
کنون
بیدارباشِ قافله‌یی می‌زند جرس.

آمد شبی برهنه‌ام از در
چو روحِ آب
در سینه‌اش دو ماهی و در دستش آینه
گیسویِ خیسِ او خزه‌بو، چون خزه به‌هم.

من بانگ برکشیدم از آستانِ یأس:
«ــ آه ای یقینِ یافته، بازت نمی‌نهم!»

Դիտեք նաև՝

Search