Երբ գնաս, ես կկոտրեմ ինձ հանդիպած բոլոր ճաղերը,
իմ 13 ոտնաչափ խցում կսկսեմ փամփուշտները արտադրել,
ու իմ անշաքար սուրճը կլցվի գրքերիս մեջ
ու ես կսկեմ ողբալ, որովհետև հաղթում եմ,
ես արդեն հարմարվել եմ մահվան գիտակցման հետ,
ամենուր հանգչում է պահրի զգացողությունը ,
էս մոլորակի պոեզիան էտանք էլ մեզ համար չի,
սա բաժանված տարածք է՝ պատուհանագոգին չորացած ծաղիկներով,

ես մեկ-մեկ կորցնում եմ քեզ կաթնագույն վարագույրի հետևում,
մեկ-մեկ մոռանում եմ ինձ հիվանդանոցի պատերի տակ,
ես չգիտեմ սա հրաժեշտի ճիչ է, թե լքված օվկինանոս,
որտեղ նավարկողների մասին վերջերս շատ եմ մտածում,
այնտեղ թափառող թոքախտավոր բանաստեղծության մասին,
որ ավելի մենակ է, քան եկեղեցին հաղորդության ժամանակ,
ու ես ոչ մի կերպ չեմ հասցնում փրկել նրան,
ոչ մի կերպ…

ես փախչում եմ տանիքներում կառուցած սենյակներից,
խելագարությունից ներս ժպտացող բառերից,
որոնք թռչկոտում են սեփական գնդակահարության օրը իմացողի պես,
ու դանդաղ բարձրանում մեր թեփոտ մարմնի վրա,

երբ գնաս, ես կկոտրեմ ծաղկամները,
կվիրակապեմ երկագնդի բոլոր բաց դռները,
թավալվելով հուսահատության ցեխի մեջ,

կսկեմ պատռել երկինքը քո Աստծուն մի անգամ մոտիկից տեսնելու համար.
կյանքը հաճելի բացակայությունը է վերևում, ներքևում,
ու նույնիսկ իմ վիսկիի բաժակի մեջ,
երբ հագնես քո քառասուն համարի կոշիկն ու գնաս,
ես մեն-մենակ կպառկեմ բանաստեղծութան կողքին,
ու մեր մեջ կներծծվի հիվանդությունը,
ու մեր մեջ կներծծվի վախը չգոյատևելու…

Դիտեք նաև՝

Search