Play Video

Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը հայաստանյան հասարակության աքիլեսյան գարշապարն է, և ինչքան հեռանում է կոնֆլիկտի լուծման հեռանկարը, այնքան հասարակությունը ներփակվում է իր մտայնությունների և միֆերի զնդանում, կապ ընկնում ինքն իր ներսում: Այս հետազոտությունը նպատակ ունի հասարակական ընկալումների առկա համապատկերում ցույց տալ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի շուրջ Հայաստանի պաշտոնական դիսկուրսը, եղած մոտեցումներն ու դիրքերը: Ներկայացվող հետազոտությունը Իրազեկ քաղաքացիներ ՀԿ-ի իրականացրած «Պետական գործիչների կողմից ներկայացվող հավաքական հիշողության բովանդակությունը» նախագծի մի մասն ու բաղադրատարրն  է: Հետազոտության համար աղբյուրագիտական հենքն են ծառայել 1991-2018 թթ. պարբերական մամուլը, գլխավորապես «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի՝ ուսումնասիրվող ժամանակաշրջանի բոլոր համարները՝ առանց բացառության, www.2rd.am, www.president.am ինտերնետային կայքերում առկա նյութը, Ղարաբաղյան կոնֆլիկտի պատմությանը սերտորեն առնչվող գործիչների` հրապարակին եղած ինքնակենսագրական, հուշագրական, հրապարակախոսական հրապարակումները՝ Լևոն Տեր-Պետրոսյան «Ընտրանի», 2006,  «Սամվել Բաբայան. Հաղթանականերն ինչպես եղել են» (հեղ.՝ Գ. Խաչատրյան), 2008, Վարդան Օսկանյան «Անկախության ճանապարհով. փոքր երկրի մեծ մարտահրավերները», 2013, Ռոբերտ Քոչարյան «Կյանք և ազատություն», 2018:

Հետազոտության ամբողջական տեքստը կարող եք գտնել այստեղ:

Դիտեք նաև՝

Search