Play Video

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո թվում էր՝ կրթության ոլորտում շատ բաներ պետք է փոխվեն, սակայն ժամանակի հետ պարզվում է, որ պետք է շարունակել անել այն, ինչ արվում էր մինչև հեղափոխությունը: Այս ոլորտում փոփոխությունների շուրջ չկա ոչ միայն հանրային կոնսենսուս, այլ նաև լայն խոսակցություն այն մասին, թե ինչ ենք հասկանում կրթության ռեֆորմ ասելով և որն է կրթության նպատակը: Մինչև ռեֆորմներին հասնելը կարևոր է ճիշտ ձևակերպել ոլորտի խնդիրները և փոփոխությունների նպատակները՝ ինչպիսի քաղաքացի ենք մենք ուզում կրթել, ինչն է ընկած այդ արժեքների հիմքում, և այլն:


Այսօր կարևոր է լինել ոչ թե որևէ պետության քաղաքացի, այլ կարևոր է ունենալ քաղաքացիության մշակույթ՝ անկախ նրանից, թե մարդը քաղաքակիրթ աշխարհի որ պետությունում է գտնվում: Կարևոր է, թե անձն ինչպես է դրսևորում իրեն գոյություն ունեցող ինստիտուցիոնալ պայմաններում:
Թվում էր՝ Խորհրդային միության փորձը կրթության ոլորտում այլևս ռելևանտ չէ, սակայն խնդիրներն անփոփոխ են թե՛ Հայաստանի, թե՛ այլ հետխորհրդային պետությունների ուսումնական հաստատություններում:

Զրույցի սղագրությունը կարող եք ներբեռնել այստեղ.

Դիտեք նաև՝

Search