Play Video
Տնտեսագիտության սկզբունքներ և քաղաքականություն. Քանակ, գին և շահույթ | Հովհաննես Ավետիսյան

Ցանկացած ձեռնարկություն, որն ինչ-որ բան արտադրելու նպատակ ունի, պետք է որոշում կայացնի՝ ինչպես արդյունավետ տեղաբաշխել իր ռեսուրսներն արտադրությունը կազմակերպելու համար և ինչպես շահույթ ստանալ:
Ձեռնարկությունը պետք է որոշի՝ ինչ քանակի ապրանք արտադրել և ինչ գնով վաճառել այն: Ապրանքի քանակը որոշելիս ձեռնարկությունը կանխատեսում է պահանջարկի կորը (ոչ թե շուկայի, այլ իր անհատական պահանջարկի կորը): Շուկայի պահանջարկի կորը տվյալ շուկայում գործող բոլոր ձեռնարկությունների պահանջարկի կորերի միասնությունն է: Առանձին վերցրած այս ձեռնարկությունը փորձում է կանխատեսել իր պահանջարկի կորը, որը հիման վրա այն կկարողանա վերլուծություն անել ու գտնել մաքսիմալ շահույթ ստանալու ճանապարհը:


Համախառն շահույթի մասին խոսելիս նախ պետք է փորձենք հասկանալ՝ ինչ վարքագիծ ունեն համախառն հասույթն ու համախառն ծախսերը, որպեսզի հասկանանք, թե ինչպես է դրսևորում իրեն համախառն շահույթը: Ըստ այս տվյալների հնարավոր կլինի գտնել այն կետը պահանջարկի կորի վրա, որը մաքսիմալ շահույթ կբերի ձեռնարկությանը:
Շահույթի մասին խոսելիս կարևոր է անդրադառնալ տնտեսական շահույթ և հաշվապահական շահույթ եզրույթների տարբերությանը: Տնտեսական շահույթը հաշվի է առնում նաև այլընտրանքային ծախս հասկացությունը, որը բաց է թողնում հաշվապահական շահույթը:

Դիտեք նաև՝

Search