Play Video

Որևէ ապրանքի նկատմամբ պահանջարկը ոչ միայն այդ ապրանքը ձեռք բերելու ցանկությունն է, այլ նաև այն գումարը, որը սպառողները պատրաստ են վճարելու այդ ապրանքի դիմաց, այսինքն այդ ապրանքը ձեռք բերելու հնարավորությունը, կարողությունը:
Ցանկացած սպառող ցանկացած պահի որևէ ապրանքի նկատմամբ պահանջարկ և ցանկություն ձևավորելիս որոշում է կայացնում՝ ինչ գնել, ինչ քանակի գնել: Սպառողի տեսանկյունից ապրանքի նկատմամբ պահանջարկը չափում են օգտակարությամբ, այսինքն, թե սպառողը ինչ չափով է գնահատում տվյալ ապրանքի օգտակարությունը:

Մարդկանց համար որևէ ապրանքի նկատմամբ ձևավորվելիք պահանջը և օգտակարությունը չի կարող չափվել նույն ցուցանիշով, քանի որ այդ որոշումը սուբյեկտիվ է: Հետևաբար տնտեսագետները եկել են այն եզրահանգման, որ ավելի լավ է օգտագործել օգտակարության թվային, դրամական արտահայտություն, որպեսզի հնարավոր լինի վերլուծություն իրականացնել:

Դիտեք նաև՝

Search