Play Video
Տնտեսագիտության սկզբունքներ և քաղաքականություն. Առաջարկի վերլուծության հիմնարար տարրերը | Հովհաննես Ավետիսյան

Ընդհանուր ծախսերը տվյալ արտադրանքը թողարկելու համար անհրաժեշտ բոլոր ծախսերն են, որոնք ըստ տեսակների բազմապատկվում են տվյալ ապրանքի քանակով:


Միջին փոփոխական ծախսի կորը նվազման միտում ունի: Աղյուսակում պատկերված է նաև սահմանային փոփոխական ծախսը, որը նույնպես նվազման միտում ունի, բայց ինչ-որ պահից սկսած այն սկսում է աճել: Սա պայմանավորված է սահմանային ֆիզիկական արտադրանքի ծավալի շարժով:


Հաստատուն է կոչվում թողարկման որոշակի ծավալի դեպքում չփոփոխվող ծախսը: Նման ծախսեր կարող են լինել, օրինակ, ադմինիստրատիվ ծախսերը, երբ ցանկացած արտադրության քանակի դեպքում ադմինիստրացիան պետք է կատարի իր աշխատանքը. սա վարչական աշխատանք է և ուղիղ կապի մեջ չէ թողարկման ծավալի հետ:


Միջին հաստատուն ծախսը ստանալու համար հաստատուն ծախսը բաժանում ենք թողարկման ծավալի վրա, և ինչքան մեծանում է թողարկման ծավալը, այնքան փոքրանում է միջին հաստատուն ծախսը:

Դիտեք նաև՝

Search