ԲունTV-ն հայտարարում է վավերագրական ֆիլմերի մրցույթ, որին կարող են մասնակցել 16-30 տարեկան բոլոր անձինք։

Նախագիծը կոչվում է՝ «Երիտասարդների չձևակերպված խնդիրները»։ Այն նպատակ ունի վեր հանել և մտածմունքի առարկա դարձնել բոլոր այն երևույթները, որոնք, երիտասարդների վրա զգալի ներգործություն ունենալով հանդերձ, դեռևս հստակ ձևակերպված ու մտածողական անդրադաձի ենթարկված չեն նրանց կողմից։

Ո՞րն է քո ժամանակը, ինչպիսի՞ն է քեզ շրջապատող իրականությունը, ինչի՞ մասին են քո և հասակակիցներիդ կրկնվող մտքերը։ Ի՞նչ խզում կա քո իրական կյանքի ու կյանքի մասին քո պատկերացումների միջև։

Նախագիծը հնարավորություն է քո արածի միջոցով ինքդ քեզ ճանաչելու, քեզնմաններին գտնելու և փոփոխություն բերող նոր հանրույթներ ձևավորելու։

Ակնկալում ենք երիտասարդների լայն շրջանակների ներգրավվածություն, քանի որ թեմատիկ, տեխնիկական և ոճային որևէ սահմանափակում չկա։ Ցանկացած սարքով նկարված ֆիլմ ընդունելի է, ցանկացած տաբուացված թեմայի վերհանում՝ ողջունելի։

Միակ սահմանափակումը ֆիլմի տևողությունն է՝ 5-9 րոպե։

Մրցույթի ձևաչափով սահմանված չեն պատվավոր`1-ին, 2-րդ, 3-րդ տեղերի մրցանակներ։ Ուղարկված ֆիլմերից ժյուրին կընտրի 7 լավագույնները, որոնց հեղինակները 170.000- ական դրամի (հարկերը և տուրքերը ներառյալ) պարգևատրում կստանան։

 

Ֆիլմերն ուղարկելու վերջնաժամկետը՝  հունվարի 20, 2018թ։

Ֆիլմերը տեղադրվելու են www.boon.am-ում։

ԲունTV-ն կապահովի ֆիլմերի տարածումը համացանցում։

Խրախուսելի են և հատուկ ուշադրության կարժանանան մարզերից ուղարկված աշխատանքները։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է [email protected] էլ․ հասցեին ուղարկել․

1․ ա) Արդեն պատրաստ ֆիլմ իր սինոփսիսով, եթե ֆիլմը տեղադրված չէ համացանցում և արտադրության քաղաքից դուրս չի ցուցադրվել։
բ) Ֆիլմի լուսանկարներ։
2․ Ինքնակենսագրական (CV)
3. Հեղինակի լուսանկար

Խնդրում ենք էլ․նամակի թեմա բաժնում նշել՝ :docuboon

Ժյուրիի կազմ՝
Դավիթ Ստեփանյան (http://boon.am/ , (http://focus.org.am/)
Կարեն Անտաշյան http://granish.org/
Նունե Հախվերդյան http://www.media.am/
Քրիստինե Արմենակյան http://boon.am/
Տիգրան Խաչատրյան http://epress.am/

Դիտեք նաև՝

Search