Play Video

ռեժիսոր՝ Արթուր Մանուկյան, Վանաձոր:

Սինոփսիս
ֆիլմը կարճ մի մոնոլոգ է՝ հեղափոխությունից մինչ օրս ընկած ժամանակահատվածում ամեն օր ոգեւորվող ու հուսահատվող հերոսի, որը ենթադրությունների հետեւանքով հասկացել է, որ հեղափոխության ակտը բավարար է հասարակության համար,որպեսզի պահանջատիրական բնավորությունը տեղ ունենա քաղաքացու կյանքում։
Հանրապետության հրապարակի տեսարանները հեղափոխության ժամանակ ու դրանից հետո ցույց են տալիս, որ հերոսի հուսահատությունը բավական տարածված է հասարակության մեջ։
Պատճառը միանշանակ մեծամասշտաբ ու տեսանելի փոփոխությունների պակասն է։
Սակայն հերոսին դրանք պետք չեն։
Փոփոխությունների սկզբում պետք է կանգնած լինի ցանկությունը ու ակտիվությունը, պահանջատիրությունը։
Սակայն հասարակության մեծ մասը դրանց մասին չգիտի։
Սերժ Սարգսյանի երկար կադրը, շքանշան ամրացնելը․․․

Դիտողին հիշեցնել, որ նախկին կառավարությյան եւ այժմյա կառավարության ամենամեծ տարբերությունը դրանց դեմ պայքարելու, բողոքելու եւ պահանջները տեղ հասցնելու հեշտ կամ դժվար լինելու տարբերությունն է։
Ձայնը չի բողոքում չի պահանջում, միայն վավերագրում ու վերուծում է։ Ատում ֆանատիզմն անձի նկատմամբ ու hեղափուխությունը համարում է օրինակ, որին պետք է հետեւի յուրաքանչյուրը, ով ուզում է փոփոխությունների հասնել։

Դիտեք նաև՝

Search