Ռեժիսոր՝ Տաթևիկ Մալումյան, Վանաձոր
Սինոփսիս՝
Բոլորս ունենք մեր աշխարհը` անձնական ուտոպիաներով: Այնտեղ կռիվ են տալիս իմն ու քոնը, ճիշտն ու անկարելին, մեր պատկերացրած բարին ու չարը: Երբ յուրաքանչյուրիս մեջ հավասարակշռությունից դուրս է ուժերից որևէ մեկը, մենք կարգավորում ենք մեր սեփական նժարները` ներքուստ:
Սակայն հայտնի է, որ ուտոպիան միայն մեր ամենախիզախ ֆանտազիաներում է կարող դառնալ իրականություն: Մարդը խամաճիկ է մեդիայի և անխարխուլ համակարգի ձեռքին: Այդ իսկ պատճառով երբ հայտարարում են, որ «2×2=5», մենք ստիպված ենք լինում համաձայնվել: