Play Video

«Երիտասարդությունը» որպես հասկացություն սկսեց ձևավորվել 18-րդ դարում: Հետագայում գիտական գրականության մեջ 20-րդ դարը կոչվել է երիտասարդության դար, քանի որ երիտասարդները սկսեցին ձևավորվել որպես առանձին խումբ՝ կրթական քաղաքականությամբ, անչափահասների իրավունքների պաշտպանությամբ, և այլն:
Ըստ ՄԱԿ-ի, երիտասարդ են համարվում 15-24, ըստ Եվրոպական Միության՝ 15-29 տարեկան մարդիկ, իսկ Հայաստանում երիտասարդ են համարվում 16-30 տարեկան անձինք:
***
Երիտասարդների կայացման հարցում կարևոր գործոններ են ֆինանսական անկախությունն ու զբաղվածությունը: Հայաստանում երիտասարդության զբաղվածության ու գործազրկության տոկոսն, ըստ վիճակագրական ուսումնասիրությունների, չի փոխվել 2005 թվականից. զբաղվածությունը մնում է 30 տոկոսի սահմաններում:
Հայաստանում երիտասարդները տնտեսապես և ֆինանսապես անկախ չեն, քանի որ նրանց աշխատավարձը ցածր է: Երիտասարդների մեծ մասը բնակվում է ծնողների հետ, ինչը մարտահրավեր է մտավոր անկախության համար:
Մի այլ խնդիր է բևեռվածությունը. երիտասարդների մոտ 60 տոկոսը տնտեսապես կախված է ուրիշներից, և ընդամենը 25 տոկոսն ամբողջությամբ ինքնաբավ մարդիկ են: Մյուս մասը կրթության բացակայության կամ այլ խնդիրների հետևանքով ինքնուրույն չէ և չի կարողանում աշխատանք գտնել:
***
Բազմաթիվ երիտասարդներ փորձում են աշխատանք գտնել իրենց ծանոթների միջոցով, և այս պրակտիկան հիմնականում քննադատության առարկա է դառնում: Սակայն պետք է նաև հաշվի առնել, որ ծանոթների միջոցով աշխատանք գտնելը խրախուսիչ է երիտասարդների համար:

***
Ժամանցի կազմակերպումը նույնպես կարևոր է զբաղվածության հարցում. երիտասարդները սովորում են տնօրինել իրենց ազատ ժամանակը, հմտություններ ձևավորել ու մասնակցել հասարակության մշակութային կյանքին:
***
Կրթությունից դեպի աշխատաշուկա անցումը ևս շատ կարևոր է. մեր օրերում կրթական համակարգը լուրջ փոփոխությունների, բովանդակության վերանայման ու թարմացումների կարիք ունի:

Դիտեք նաև՝

Search