Play Video

Հաճախ տարբեր ճգնաժամային իրավիճակներում՝ անձնայինից մինչև ազգային, յուրաքանչյուրն ընտրում է տարբեր մեխանիզմներ այդ իրավիճակից դուրս գալու, առերեսվելու, հաղթահարելու կամ վերականգնվելու համար։ Արդյունավետ և լիարժեք մեխանիզմներից մեկը բիբլիոթերապիան է՝ բառամոքման կամ գրամոքման միջոց, որը ենթադրում է պլանավորած, նախապես ընտրված գրականության ուղղորդված ընթերցանություն թերապևտիկ նպատակով։ Կազմակերպողը կարող է լինել, օրինակ, գրադարանավարը կամ որակավորված բիբլիոթերապևտ (կան միջազգային կազմակերպություններ, որ պատրաստում են մասնագետներ)։

Ամբողջ գործընթացը բաղկացած է մի քանի փուլից․

  • Նախապատրաստական փուլ․ կարիքների գնահատում
  • Գրականության ընտրության փուլ
  • Ուղղորդված ընթերցանություն
  • Ընթերցանության քննարկում

Այս ամենը կարող է իրականացնել և՛ անհատական, և՛ խմբային ձևով։ Ըստ այցելուի կարիքների գնահատման՝ ընտրվում է այնպիսի գրականություն (թե՛ արձակ, թե՛ պոեզիա), որն արտացոլում է այն համատեքստը, որում այցելուն հայտնվել է, և ունի այնպիսի կերպարներ, ում այցելուն կարող է իրեն նմանեցնել և հետևել, թե ինչպես է կերպարը հաղթահարում նույնատիպ խնդիրները։ Այցելուն ռեֆլեքսիայի միջոցով մոտենում է ապաքինմանը։

1950-60-ականներին տարբեր հեղինակներ համագործակցում էին գրադարանավարների հետ և հավաքագրում, դասակարգում գրականությունը ըստ թեմատիկ ուղղությունների, որոնք կարող են օգտագործել հոգեթերապևտները։ Երեխաների հետ նույնպես կիրառվում է բիբլիոթերապիան․ նրանք սովորում են ինչպես արձագանքել նման իրավիճակում, ապրումակցել, հաղորդակցվել, վերլուծել։

Բիբլիոթերապիայի տեսակներն են՝

  • Ավանդական – արձագանքման թերապիա:
  • Կլինիկական – էմոցիոնալ լուրջ իրավիճակներում ծառայում է որպես մեկ այլ թերապիային ուղեկցող թերապիա:
  • Զարգացման – կրթական, դասագրքային թերապիա, հիմնականում հանդիպում է դեռահասների հետ աշխատանքում:

Դիտեք նաև՝

Search