Play Video

2017 թվականից Երևանում գործում է Արևային էներգիայի իրազեկման կենտրոնը, որը կառավարվում է բնապահպանության ոլորտում մի շարք հայտնի գործիչների կողմից։ Կենտրոնն ակտիվորեն համագործակցում է Արփի Սոլար ընկերության հետ՝ որպես ոլորտի առաջատար ընկերության և արևային էներգիայի լոբբիստ: Իրազեկման կենտրոնը նպատակ ունի Հայաստանում արևային էներգետիկայի մասին տեղեկատվության բացը լրացնելու, մասնագետների միջև փորձի փոխանակում իրականացնելու, ինչպես նաև կրթական հարթակ ծառայելու՝ վերապատրաստման դասընթացների միջոցով: Այն բաց է համագործակցությունների և ոլորտի զարգացմանն ու տեղեկատվության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքների առաջխաղացման համար: Արևային էներգիայի իրազեկման կենտրոնն իրականացնում է նաև այլ կրթական նախագծեր Հայաստանի տարբեր մարզերում հատուկ կրթական մոդելով, լաբորատորիաներով, ուսանողներին առաջարկվելիք փորձաշրջաններով և այլն:

Արևային էներգիայի իրազեկման կենտրոնի կոնտակտային տվյալները՝
 
Հասցե՝ Դավթաշեն, 3-րդ թաղաման, 12/3
Էլ․ հասցե՝ [email protected]

1960-70-ական թթ. արևային էներգիայի օգտագործումը սկսում է տարածում ստանալ, բայց այդուհանդերձ ողջ աշխարհում այդ տասնամյակներին օգտագործվող արևային էներգիան չէր գերազանցում 10մվտ: Այն հիմնականում օգտագործվում էր տիեզերագնացության մեջ, իսկ նավթի դարաշրջանը հասել էր իր բարձրակետին. նավթի գինը անհամեմատելի ցածր էր, և մարդկությունը չէր մտահոգվում նավթային էներգետիկայի ապագայով: Այժմ մեկ օրվա ընթացքում օգտագործվում է այնքան նավթ, որի ձևավորման համար անհրաժեշտ է մեկ միլիոն տարի:

***

Արևային էներգետիկայի մասին խոսելիս՝ մարդիկ երկարաժամկետ չեն մտածում: Ալտերնատիվ էներգետիկան զարգացման տեմպերով այժմ գերազանցել է ժամանակին առաջնային համարվող ատոմային էներգետիկան: Հայաստանն այսօր ներմուծում է իր էներգետիկ ռեսուրսների 75%-ը, իսկ էներգետիկ բալանսը գտվնում է ճգնաժամային վիճակում, թեև Հայաստանն ունի արևային էներգիայի գրեթե անսահմանափակ հնարավորություններ: Եթե ամեն ընտանիք փորձի բավարարել իր էներգետիկ կարիքները՝ օգտագործելով էներգիայի ալտերնատիվ աղբյուրներ, ապա էներգետիկ բալանսը կտրուկ կփոխվի: Արևային կայան կամ ջրատաքացման համակարգ ունենալու համար բավարար է պարզապես ցանկություն ունենալ:

Դիտեք նաև՝

Search