Play Video

Ռեմբրանդտն իր կիրառած լույսի որակով միշտ տարբերվել է մյուս նկարիչներից։ Եվ ծագեց այս հարցը՝ քանի՞ լույսի աղբյուր է իրականում օգտագործել Ռեմբրանդտը։ Լուսանկարչության մեջ կա «Ռեմբրանդտի լույս» գաղափարը, որն իրենից ներկայացնում է լույսից առաջացած եռանկյունաձև պատկեր` ինչպես պատկերված է ստորև։ Լույսից ստվեր անցումը լուսանկարներոմ փափուկ է, մինչդեռ Ռեմբրանդտի նկարներում այն խաղեր ունի և ավելի կենդանի է։

Իսկ ինչպե՞ս է Ռեմբրանդտը ստացել իր հայտնի լույսը։

Այն ժամանակ ապակիները ողորկ չէին, դրանք բաղկացած էին տարբեր տձև ապակու կտորներից, հետևաաբար, լուսավորությունն էլ խաղուն էր ստացվում։ Փաստորեն, Ռեմբրանդտը նկարել է այն, ինչ տեսել է իրականում, և նկարների լուսավորությունը, կոնտրաստը մեծապես լույսի աղբյուրի հետևանք են։

Դիտեք նաև՝

Search