Play Video

Լրագրության հիմքը փաստն է: Եթե չկան փաստեր, լրագրությունը գոյություն չունի: Փաստերի մեկնաբանության մեջ մենք բոլորս ազատ ենք, սակայն առանց դրանց հիմքում ընկած փաստերի պնդումները քարոզչական են դառնում: Փաստի մեկնաբանությունն էլ, այնուամենայնիվ, կարող է օգտագործվել քարոզչության համար: Քարոզչությունն ուղղված է մարդուն որևէ բան համոզելուն:

Դեռ խորհրդային մամուլից գիտենք, որ տեղեկատվական նյութն էլ կարող է քարոզչական դառնալ: Փաստերի ընտրությունն այնպես էր կատարվում, որ երկրում տիրող իրավիճակի որոշակի (հիմնականում՝ դրական) պատկեր ստեղծվի: Ամբողջովին քարոզչական է նաև ժամանակակից Ռուսաստանի հեռուստաեթերը, որի թվացյալ բազմակարծության ներքո, իրականում, արտահայտվում են քարոզչական բնույթի, միանման կարծիքներ: Ռուսաստանի քաղաքացիների 80%-ը տեղեկատվությունը ստանում է հեռուստացույցի միջոցով, և տարբեր հեռուստանախագծերում հնչեցվող քարոզչությունը, նախ և առաջ, նախատեսված է ներքին սպառման համար:

Դիտեք նաև՝

Search