Play Video

Շատ հաճախ քննարկման թեմա են դառնում դպրոցական կրթության հիմնախնդիրները, որտեղ կա անհանգստացնող մի համոզմունք, որ պետք է պարզապես ուսումնասիրել այլ երկրների փորձը, գտնել լավագույնը և գրեթե նույնությամբ փոխառել այդ հայեցակարգը։ Խնդիրն այն է, որ մենք ունենք մեր փորձը, արժեքային համակարգը, մշակութային առանձնահատկությունները, աշխարհաքաղաքական գործոնները, որոնք, նույնպես, պետք է անպայման հաշվի առնվեն, որպեսզի ունենանք մեզ համար ամենաարդյունավետ տարբերակը։

Երբեք մի գերագնահատեք այն, ինչին արդեն հասել եք, բայց մի թերագնահատեք այն, ինչին դեռ կարող եք հասնել։

Կրթության հիմքում պետք է դրվի հետաքրքրությունը։ Եթե դասավանդվող նյութը հետաքրքիր չէ սովորողին, ապա ո՛չ պարտադրելով, ոչ՛ համոզելով կամ շահագրգռելով հնարավոր չէ լուրջ արդյունքների հասնել։ Հետևաբար, դասավանդողի հիմնական խնդիրը ուսուցանվող նյութը գրավիչ և հետաքրքրական դարձնելն է։ Ուսուցիչը սովորողի մոտ պետք է սերմանի վստահություն և հավատ սեփական ուժերի հանդեպ։ Հաջորդ կարևոր սկզբունքը հակադոգմատիզմն է։ Ցավոք սրտի, մեր կրթական համակարգում դոգմատիզմն այնքան է ներծծվել, որ այդ շեշտադրումը դարձել է հրամայական՝ դասընթացից դուրս մղելով «ինչու՞» հարցը։ Սակայն, տեղեկությունը և գիտելիքը լիովին տարբեր են։ Կարևոր է նաև ուսուցման հետևողականությունը՝ կառուցելով գիտելիքը աշտարակի պես՝ քարը քարի վրա դնելով։

Դիտեք նաև՝

Search