Play Video

1990-ական թվականներին Հայաստանում մի շարք փոփոխություններ են տեղի ունենում, և առաջնային է դառնում խորհրդային սոցիալիզմից անցումը դեպի լիբերալ-դեմոկրատական կապիտալիզմ։ Սակայն բարեփոխումները հիմնականում տեղի են ունենում տնտեսական ոլորտում. մշակութային ոլորտում շարունակում են գործել խորհրդային ձևաչափերը, չնայած նրան, որ արվեստում կատարվող փոփոխություններն այլևս չեն տեղավորվում այդ ձևաչափերի մեջ։ Դրա վառ օրինակ է Երևանի պետական կոնսերվատորիայում էստրադային-ջազային ֆակուլտետը մի իրավիճակում, երբ այլևս գոյություն չունի էստրադայի և ջազի միացությունը։

Անկախացումից հետո երաժիշտների համար մեծ հնարավորություններ են ստեղծվում այլ երկրներ այցելելու և համաշխարհային ջազի զարգացման գործընթացներում ինտեգրվելու։ Հայաստանում ջազի զարգացումը պայմանավորող մի շարք գործընթացներ են տեղի ունենում՝

1․ Առաջնային տեղ է գրավում Էթնոջազը։

2․ Ջազն էլիտարացվում է և դառնում կարգավիճակի ցուցիչ։

3․ Ձևավորվում է ակումբային մշակույթ։

4․ Կազմակերպվում են միջազգային փառատոններ։

2000-ականներից սկսած ջազը զարգանում է բազմաշերտ ուղղություններով․ թե՛ դասական ջազի ներկայացուցիչներն են շատանում, թե՛ ավելի մոդեռն, ժամանակակից, անգամ պոսմոդեռնիստական միտումներով խմբեր են ստեղծվում։ Հայկական ջազը միջազգային ճանաչում է ստանում։ Սակայն պետական մոտեցումները հիմնականում մնում են խորհրդային ձևաչափում։

Դիտեք նաև՝

Search