Play Video

ԱՄՆ կրթական հաստատությունների առցանց ցուցահանդեսին ընդառաջ Education USA կրթական ծրագրի խորհրդատու Իննա Ղաբուլյանն անդրադառնում է ամերիկյան բարձրագույն կրթական համակարգի հետ կապված մի շարք միֆերի, որոնք տարածված են Հայաստանի հանրության շրջանում։

Միֆ 1․ Հայկական ավարտական փաստաթղթերը՝ ատեստատներն ու դիպլոմները, ԱՄՆ-ում կրթությունը շարունակելու հնարավորություն չեն տալիս։
Միֆ 2․ Ամերիկյան բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու գործընթացը ստանդարտացված է ու ավտոմատացված, և միայն թեստերի հանձնումը բավարար է ԱՄՆ-ում կրթությունը շարունակելու համար։
Միֆ 3․ Բուհ դիմել պետք է գարնանը, ինչպես Հայաստանում կամ եվրոպական շատ երկրներում։
Միֆ 4․ ԱՄՆ-ում կրթությունը շատ թանկ արժե և միայն հարուստներին է հասանելի։
Միֆ 5․ Բուհ ընդունվելը բավական է ԱՄՆ մեկնելու համար։

Ամերիկյան բարձրագույն կրթական համակարգին ավելի մանրամասն ծանոթանալու լավ հնարավորություն է նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-19։00-ին կայանալիք կրթական ցուցահանդեսը, որին կմասնակցեն 50-ից ավելի բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։ Գրանցման հղումը՝ այստեղ։

Դիտեք նաև՝

Search