Play Video

Մեդիան հասարակության մեջ պահպանողականության և առաջադիմության հավասարակշռումն ապահովող կարևոր գործոն է:

Ֆրանսիացի տեսաբան Պիեռ Բուրդյոն այն կարծիքին է, որ հիմնականում տարբեր ոլորտների համար անհնար է հասնել մեդիայի մեջ բացարձակ արտացոլման, քանի որ կան երևույթներ, որոնց արտադրության համար անհրաժեշտ են որոշակի սոցիալական պայմաններ: Հակառակ դեպքում իրար են բախվում երկու տևողություններ` դիսցիպլիններ և մեդիայի տարածություն ( իր անհընդհատ արագացող ժամանակի ճնշման տակ):

Լրագրությունն առօրեան արձանագրելու մասնաբաժին ունի իր մեջ: Դրանով այն որոշակիորեն մոտենում է պատմագրությանը, քանի որ նույնպես մասնակիորեն արձանագրում է ժամանակը:

Ֆրանսիացի պատմաբան Ֆերնան Բրոդելը գրում է, որ առհասարակ գոյություն ունի երեք ժամանակաչափում. կարճ, երկար և միջին: Երկար ժամանակը նա անվանում էր քաղաքակրթական ժամանակ, միջինը` տնտեսական, կարճ` քաղաքական պատմության հետ առնչվող ժամանակը:

Կարճ ժամանակի չափումը, որը նա անվանում էր լրագրողի ժամանակի չափում, ըստ հեղինակի, բոլոր ժամանակաչափերից ամենախաբուսիկն է:

Անցյալի պատկերը թույլ է տալիս բարդացնել ներկայի հիշողությունը, որովհետև ներկայի պարզունակ պատկերը, որ անընդհատ տրոհվում է տարբեր իրադարձություններով, հնարավոր է դառնում խոսեցնել անցյալի հետ: Ներկան դառնում է մի տեսակ իմաստավոր, ավելի մտանցվող, քանի որ մենք սկսում ենք ներկան չընկալել որպես հարահոս ընթացքների շարունակականություն, այլ` բանականորեն կարգավորելի մի բան:

Դիտեք նաև՝

Search