Play Video

Առաջնորդը պետք է ստեղծի մշակույթ, և այն գլխավորապես ստեղծվում է նրա օրինակով: Լավ ու վատ մշակույթների տարբեր աստիճաններ կան, բայց վատ մշակույթի մի աստիճան կա, երբ մարդիկ կազմակերպության ներսում չեն ասում վատ նորությունները, նրանք ցանկանում են ասել միայն լավ լուրեր, նրանք ցանկանում են գոհացնել ղեկավարին, բայց վախենում են վատ լուր հայտնելուց: Վատ լուրեր լինում են բոլոր հասարակություններում ու կազմակերպություններում: Այս ամենը կախված է ղեկավարից, և թե ինչպես է նա իրեն պահում: Կարծում եմ բոլորս էլ տեսել ենք, երբ հանդիպման սեղանի շուրջ մի բան է ասվում մարդկանց, որը վատ լուր է, և որից սկսում են խուսափել: Նման դեպքերում նրանք հանկարծակի կռանում են, սկսում խորասուզված ինչ-որ գրառումներ կատարել՝ խուսափելով ավելորդ հայացքներից: Եթե նման բան եք տեսնում սեղանի շուրջ, ապա նշանակում է, որ տվյալ կազմակերպությունը սխալ մշակույթ է վարում: Հարկավոր է նմանատիպ սխալները շտկել, միայն այդ դեպքում է հնարավոր առաջխաղացում: Բրիտանական ռազմածովային նավատորմի փորձից վատ մշակույթի մի օրինակ բերեմ. 1802-1850թթ. ընկած շրջանում  ռազմածովային նավատորմը մշտական կռիվների մեջ էր, դա ադմիրալ Նելսոնի ժամանակն էր, շատ հայտնի մի բրիտանացի ադմիրալ, որ առաջնորդ էր և հիանալի օրինակ է մինչ օրս: Եկավ մի ժամանակ, երբ  ռազմածովային նավատորմն այլևս չէր մարտնչում և մի շարք վատ սովորույթներ առաջացան, օրինակ՝ այդ ընթացքում շատ ավելի կարևոր էր, որ հրացանը լավ փայլի, քան կրակի: Եվ մի հերթական անգամ, երբ նավերը զուգահեռաբար երկու շարքով պետք է գնային, ապա թեքվելով դեմ հանդիման՝ վերադառնային: Եվ այս ամենը շատ հզոր ու ազդեցիկ ադմիրալի ղեկավարությամբ էր կատարվում: Նա լավ մարդ էր, բայց չէր սիրում, երբ իր գործողությունները կասկածի տակ էին դրվում, և ահա այդ ժամանակ, չնայած այն, որ նա այդքան բանիմաց էր, սխալ է թույլ տալիս: Հայտնի է, որ շատերը՝ ներառյալ նավերի կամրջակներում կանգնած ավագ սպաները գիտեին այդ սխալի մասին, բայց նրանցից ոչ ոք չասաց այդ մասին: Այսպիսով հրամանը հնչեց, և երկու հսկայական գծանավերը շարժվեցին դեմ հանդիման, և քանի որ սխալ էր հաշվարկված, բախվեցին միմյանց: Նավերից մեկը արագորեն սուզվեց, իսկ միջադեպը խլեց մոտ 800 հոգու կյանք, ներառյալ՝ ադմիրալինը: Եվ այս ամենը միայն այն պատճառով, որ առաջնորդի հրամանները չէին կարող կասկածի տակ դրվել…

Դիտեք նաև՝

Search