Play Video

Փրոջեքթ մենեջմենթը (ծրագրի ղեկավարում) ամենևին նոր երևույթ չէ։ Դեռ դարեր առաջ ստեղծված Գիզայի բուրգերը կամ Օլիմպիական խաղերը նույնպես համարվում են փրոջեքթներ։ Նույնիսկ սեփական տան վերանորոգմանը կարող ենք որպես փրոջեքթի վերաբերվել։ Այլ տիպի աշխատանքից, օրինակ, ամենօրյա հաշվապահական գործունեությունից փրոջեքթները տարբերվում են նրանով, որ անպայմանորեն ունեն սկիզբ և ավարտ։

Փրոջեքթներն իրականացվում են հետևյալ փուլերով՝

  • Նախաձեռնում
  • Պլանավորում
  • Իրականացում
  • Մշտադիտարկում
  • Փակում

Ի տարբերություն փրոջեքթ մենեջմենթին՝ որպես երևույթի, փրոջեքթ մենեջմենթ մասնագիտությունը համեմատաբար նոր է առաջացել։ Լավ փրոջեքթ մենեջեր լինելու համար անհրաժեշտ է տիրապետել երեք եռանկյունային հմտության կամ կարողության՝

  • Առաջնորդություն, հատկապես՝ ծառայող առաջնորդություն (servant leadership), որը կարևոր է ճկուն (agile) կառավարման դեպքում,
  • Ռազմավարական մենեջմենթ՝ ոլորտի մասին տեղեկատվություն ունենալը,
  • Տեխնիկական փրոջեքթ մենեջմենթ՝ նախագծի իրականացման համար անհրաժեշտ բոլոր տեխնիկական ունակությունները:

Դիտեք նաև՝

Search