Play Video

Բլոկչեյնն ապագայի տեխնոլոգիա է, որը կարող է հիմնովին ձևափոխել շատ բնագավառներ:

Բլոկչեյնը կիրառվում է սոցիալական ցանցերում. այսպես, օրինակ, Facebook-ի բիզնես մոդելը գովազդ վաճառելն է, ինչը իրականացվում է օգտատերերի միջոցով, իսկ գովազդի ամբողջ գումարը վաստակում է Facebook-ը:

Բլոկչեյնն ապակենտրոնացված սոցիալական ցանցեր է ներկայացնում. սա մի պլատֆորմ է, որն աշխատում է Facebook-ի պես՝ առանց գումար վաստակող կառավարող մարմնի: Գովազդատուն տեղադրում է գովազդը, կատարում վճարումը, որը գնում է ոչ թե պլատֆորմի տիրոջը, այլ գովազդը դիտող օգտատերերին: Smart contract-ները («Խելացի պայմանագիր») թույլ են տալիս գովազդը տեսած օգտատերերին վաստակել այդ գումարի որոշակի մասը:

Մատակարարման շղթաները ևս մի տարածված օրինակ են. այս շղթաներն ապահովում են այն պրոդուկտների որակը, որոնցից ստացվում են մեզ հասնող վերջնական ապրանքները՝ փոխադրամիջոցներ, սննդամթերք, դեղորայք և այլն: Մատակարարման շղթաները թույլ են տալիս հետևել պրոդուկտների որակին՝ առաջինից մինչև վերջին պատրաստման փուլ:

Բլոկչեյնը կիրառվում է նաև քվեարկությունների և ընտրությունների ժամանակ. այս տեխնոլոգիան թափանցիկություն է ապահովում և բացառում ցանկացած մանիպուլյացիաներ, ինչի շնորհիվ այն մեծ կիրառում գտավ մեծ կորպորացիաների քվեարկությունների և ժողովների, մի քանի դեպքում նույնիսկ՝ պետական ընտրությունների ժամանակ:

Բլոկչեյնը կիրառություն է գտնում պետական կառավարման մեջ, մասնավորապես՝ հողի սեփականության իրավունքի ռեգիստրի կամ կադաստրի գրանցումները որոշ երկրներ անցկացնում են բլոկչեյնի միջոցով: Այս կերպ բացառվում է որևէ փոփոխություն այդ իրավունքների ռեգիստրում և ապահովվում էլեկտրոնային ծառայությունների գործածությունն ապագայում:

Առողջապահության ոլորտում բլոկչեյնը թույլ է տալիս հստակ հիվանդությունների պատմություններ ունենալ, ինչը հնարավորություն է տալիս հիվանդին տնօրինել և օգտագործել իր անձնական տվյալները:

***

Բլոկչեյնը պարտադիր պայման է Internet of Things-ի («Իրերի ինտերնետ») համար, որի միջոցով «խելացի» սարքերը համագործակցում են իրար հետ, շփվում, պատվերներ կատարում, ինֆորմացիա փոխանակում և նույնիսկ առևտուր անում ու վճարումներ կատարում:

***

Բլոկչեյնը գործածվում է Peer to peer banking-ի («Անձ-անձ մակարդակի վրա» բանկային համակարգ) մեջ, որի միջոցով մարդիկ կարող են վարկեր տրամադրել իրար և համագործակցել առանց որևէ կենտրոնական մարմնի:

***

Բլոկչեյնը լայն կիրառություն ունի բարեգործության մեջ. այն թափանցիկ կերպով ներկայացնում է հանգանակողի տրամադրած գումարի օգտագործման պատմությունը:

***

Հետագայում բլոկչեյնը որոշակի մասնագիտությունների վերացման պատճառ կդառնա, քանի որ այն թույլ կտա ավտոմատացնել մի շարք գործողություններ՝ բացառելով ստուգման անհրաժեշտությունը: Միևնույն ժամանակ այն նոր մասնագիտությունների և աշխատատեղերի բացմանք հիմք կդառնա:

Բլոկչեյնի մասին շարքը պատրաստվել է Nooor բլոկչեյնի հայկական ասոցիացիայի հետ համատեղ:

Դիտեք նաև՝

Search