Play Video

Հայաստանում գիտական ֆանտաստիկա կա։ Այնուամենայնիվ, ֆանտաստիկաի ընկալումները տարբեր սերունդների մոտ տարբեր են։ Ֆանտաստիկան պարտադիր չի սպառել միայն գրքերի, գրականության միջոցով, քանի որ ֆիլմերը, մուլտֆիլմերը ևս կարևոր մեդիա են։ Եթե խոսում ենք գրականության մասին, կարևոր է նշել, որ հայալեզու գրականությունը գնալով հասանելի է դառնում Հայաստանյան գրախանութներում։ Այժմ անհամեմատելի մեծ թվով ֆանտաստիկ գրքեր են թարգմանվում հայերեն, քան տասը կամ քսան տարի առաջ։ Հիմա Երևանում այն պայմանական միջավայրն է, որը կար Լոնդոնում 20-րդ դարի սկզբին, երբ մեծ թափով զարգացավ ֆանտաստիկ գրականությունը։ Մարդիկ իրականում սիրում են հորինված, երևակայական աշխարհների մասին պատմություններ, որոնցից կարող են դասեր քաղել իրական կյանքում կիրառելու համար։

Փաստը, որ Հայաստանում ֆանտաստիկա կա և շուտով առավել լսելի կդառնա, վկայում է «ԱրմԿոն» ֆանտաստիկայի և ֆենթեզիի ժանրում ստեղծագործող հեղինակների մրցույթը: Տևական դադարից հետո մրցույթն անցկացվում է նաև 2021 թվականին, և բազմաթիվ մարդիկ, կտրվելով իրական կյանքից, գեղարվեստորեն շարադրում են իրենց մտքերը, ուղարկում ստեղծագործությունները՝ հանձնելով դրանք ուրիշների դատին, ինչը խոսուն ցուցիչ է Հայաստանում ֆանտաստիկայի հանդեպ վերաբերմունքի մասին։

Դիտեք նաև՝

Search