Play Video

Մարդիկ իրենց սոցիալական շփումներն ու կարիքները բավարարելու համար հանդիպում են այլ մարդկանց, մասնակցում են ժողովների, նարդի են խաղում, ամուսնանում են, թերթ են կարդում, հեռաուստացույց դիտում և այլն: Մեր ժամանակներում մարդկային փոխհարաբերությունների ոլորտին ավելացավ ևս մեկ հարթակ, որտեղ մարդիկ կարող են վերոնշյալ հարաբերություններն իրականացնել ֆիզիկական միջավայրից դուրս՝ թվային միջավայրում:

Ինչու՞ ենք մենք նախընտրում կարճ հաղորդագրություն ուղարկել և ոչ թե զանգահարել: Ի՞նչ է քաղաքական օնլայն ակտիվությունը: Ինչու՞ թվային և ոչ վիրտուալ կամ օնլայն մարդաբանություն, որովհետև վիրտուալը կամ օնլայնը դրանք թվայինի ենթաբաժիններն են:

Եթե փորձենք հետևել, թե ինչպիսի՞ն ենք մենք ֆեյսբուքում և իրական կյանքում, տարբերությունն ակնհայտ կլինի: Խնդիրն ավելի է բարդանում, երբ դու օնլայն հարթակներում խաղեր ես խաղում կամ շփումներ ունենում, որտեղ անձավորված չես, այլ ունես կերպար: Այդ ժամանակ առաջանում է ինքնության երկվություն: Այսինքն՝ վարքագիծը թվային միջավայրում և ֆիզիկական միջավայրում ակնհայտորեն տարբերվում են:

Դիտեք նաև՝

Search