Play Video

Վստահությունն առանցքային դերակատարում ունի ճանաչողության գործընթացում: Սա վերաբերում է թե անձնական մակարդակում արտաքին աշխարհի վերաբերյալ գիտելիքներին, թե սոցիալական մակարդակում երկրում տիրող իրավիճակի և ընթացող գործընթացների վերաբերյալ իրազեկվածությանը: Վստահությունը կարևոր դերակատարում ունի նաև անձնական կյանքում, քանի որ հենց վստահության միջոցով են մարդիկ կարողանում արդյունավետ կառավարել այլոց հետ հարաբերությունները: Եվ, անշուշտ, վստահությունը կարևոր դեր ունի սոցիալ-քաղաքական կյանքում։ Մենք պետք է կարողանանք ձևավորել այնպիսի ինստիտուտներ, որոնք ապահովում են հուսալի տեղեկատվական համակարգ և սրանով իսկ հնարավորություն են տալիս, որ հասարակության տարբեր շերտեր ու գործիչներ արդյունավետորեն կարողանան համագործակցել և իրականացնել իրենց ծրագրերը:

Վերջերս ամբողջ աշխարհում ապատեղեկատվության, կեղծ լուրերի, դավադրապաշտական տեսությունների սրընթաց աճին զուգահեռ տարբեր գիտություններ սկսել են ուսումնասիրել այս երևույթները և դրանց դեմ պայքարելու մեխանիզմները: Առանձին ուսումնասիրություններ են նվիրվում փորձագիտությանը, փորձագիտական համայնքին և փորձագետներ-կառավարություն հարաբերություններին: Հայաստանի ամերիկյան համալսարանը «Հորիզոն 2020»-ի մաս կազմող «PERITIA-հանրային քաղաքականություն, փորձագիտություն, վստահություն» ծրագրի շրջանակներում իրականացնում է նմանատիպ ուսումնասիրություններ և հայտարարել է հոդվածների կանչ վերոնշյալ թեմաներին` փորձագիտությանը, Հայաստանում փորձագիտական համայնքին, Հայաստանում փորձագիտական խորհրդատվության նկատմամբ վերաբերմունքին և հարակից այլ հարցերին վերաբերող: Նույն ծրագրի շրջանակներում հայտարարվել է վստահության թեմայով էսսեների մրցույթ դպրոցականների համար, ում լավագույն աշխատանքները կհրատարակվեն, իսկ հեղինակները կհրավիրվեն Բրյուսել:

Դիտեք նաև՝

Search