Play Video

Ներկայացվող հետազոտության տեսական աղբյուրը մի սոցիոլոգիական հայեցակարգ է, որը կոչվում է պրեկարայնություն կամ պրեկարային աշխատանք: Այս եզրույթներով սոցիոլոգները փորձում են բացատրել աշխարհում տեղի ունեցող գործընթացները, որոնք բերում են աշխատանքում ռիսկայնության, անկայունության բարձրացմանը: Մի շարք ոլորտներում զբաղվածությունը նվազ կերպով է ապահովում աշխատողների սոցիալական, իրավական, տնտեսական երաշխիքները, ինչպես նաև առաջընթացի, կարիերայի աճի հնարավորությունները, և հատկապես խնդրահարույց է հենց ապագայի տեսանկյունից:

Հայաստանում այս հիմնախնդրի առավել խորքային ասպեկտները հասկանալու համար` հետազոտության շրջանակներում իրականացվել են նաև հարցազրույցներ որակական ավանդույթի շրջանակներում` նարատիվ մեթոդաբանությամբ: Ուսումնասիրվել են ոլորտում աշխատող երիտասարդների աշխատանքային նարատիվները, պատումները, և ապագայի պլանավորումներն այդ պատումներում ուսումնասիրվել են երեք հաջորդական փուլերով`

  • Մինչև աշխատանքի անցնելը
  • Աշխատանքի սկզբնական շրջանում
  • Աշխատանքի ներկայիս փուլում

Արդյունքում` պարզվել է, որ սննդի սպասարկման և վաճառքի ոլորտում աշխատող երիտասարդների կենսափորձում նշանակալի տեղ է գրավում պատահականության գործոնը` ի հակադրություն երկարաժամկետ ռազմավարությունների: Կարևոր գործոն է նաև դրվագայնությունը` անցյալի, ներկայի և ապագայի խզվածությունը: Ընդ որում, այս համատեքստում առաջնայնությունը ձեռք է բերում ներկան իր ամենօրյա, կարճաժամկետ խնդիրներով, ինչն էլ բերում է հաջորդ կարևոր գործոնին` ռուտինիզացիային:

Դիտեք նաև՝

Search