Play Video

«Հետահայաց. ձայներ պատերազմի և խաղաղության մասին» ուսումնասիրությունը «Սոցիոսկոպը» նախաձեռնել էր դեռևս 2018 թվականին: Հետազոտողներին մղում էր բացահայտելու այն ըմբռնումները, ընկալումները ու սահմանումները, որ մարդիկ ունեն խաղաղության և պատերազմի հարցերի առնչությամբ և իրենց իրավունքների մասին պատկերացումները, որոնք պայմանավորված են պատերազմի կամ առկախված պատերազմի դրության մեջ ապրելու հետևանքով:

Ղարաբաղյան 2-րդ պատերազմի հետևանքով հետազոտությունը, որն ըստ էության դարձավ մարդկանց պատմությունների և փորձառությունների հետահայաց ամրագրումը, չհասցրեց խթանել հանրային քաղաքական երկխոսություն այս բարդ հարցերի առնչությամբ, այլ միայն դարձավ դրանց հետահայաց արխիվացումը: Այնուհանդերձ, կարելի է դուրս բերել որոշ ըմբռնումներ և ընկալումներ, որոնք նաև լույս են սփռում, թե ինչու տեղի ունեցավ պատերազմը, և մենք, որպես հանրություն, որքանով էինք պատրաստ պատերազմին և ինչպես էինք պատկերացնում ղարաբաղյան հարցի կարգավորումը: Պատերազմի, խաղաղության և մարդու իրավունքների շուրջ այս հետազոտությունը մեծ իմաստով խզված հաղորդակցության մասին հետազոտություն է, որը երևան է հանում, թե ինչ է լինում, երբ հասարակությունները ապրում կամ վերապրում են պատերազմներ, կոնֆլիկտներ, մեծ սոցիալ-քաղաքական խնդիրներ, իրենց փորձի միջով անցկացնում են այդ խնդիրները, բայց միաժամանակ չունեն դրանց մասին իրապես քաղաքական, ոչ միֆական, քննադատական գիտելիքներ:

Դիտեք նաև՝

Search