Play Video

Կամավոր եզրույթը, որքան էլ արդիական, նորաձև է հնչում, բավականին վաղուց է սկսել գործածվել: Եզրույթի ծագումը շատ հաճախ կապում են տարբեր պատմական ժամանակաշրջաններում ռազմական, կրոնական, բժշկական ոլորտում կամավորության ֆենոմենի ի հայտ գալու հետ: Վերջին տասնամյակներում կամավորականության ինստիտուտի դերը էլ ավելի է ակտուալանում, մասնավորապես` 20-րդ դարավերջի և 21-րդ դարասկզբի առանցքային զարգացումներից մեկը կամավորական պրակտիկաների համընդհանրացումը, գլոբալիզացիան է, որը հռչակվեց 1997 թվականին, երբ ՄԱԿ-ը 2001 թվականը հռչակեց կամավորների միջազգային տարի:

Կամավորականությունը այն հասկացություններից է, որին անպայմանորեն անդրադառնում են քաղաքացիական հասարակության սահմանների մասին խոսելիս: Կամավորականությունը կապվում է մասնակցայնության, սոցիալական ներառականության, ինչ-որ ասպեկտներով ժողովրդավարության, և վերջիվերջո, քաղաքացիական հասարակության կայացման հետ: Այսպիսով` կամավորական պրակտիկաների ուսումնասիրությունը կարող է դառնալ հայաստանյան իրականությունում քաղաքացիական հասարակության սոցիոլոգիական ախտորոշման ճանապարհ, և ներկայացվող հետազոտությունը նման մի փորձ է: Հետազոտության մեջ քննարկվում են հետևյալ հարցերը`

  • Ինչպիսի՞ն է Հայաստանում երիտասարդների կամավորական գործունեության միջավայրը,
  • Ովքե՞ր են կամավորները ՔՀԿ (քաղաքացիական հասարակության կազմակերպություն) դիտանկյունից,
  • Ինչպիսի՞ն է ՔՀԿ ոլորտում հայաստանյան երիտասարդների կամավորական կենսափորձը,
  • Ի՞նչ մոտիվացիոն մեխանիզմներ են ընկած ՔՀԿ ոլորտում հայաստանյան երիտասարդների կամավորական գործունեության հիմքում:

Դիտեք նաև՝

Search