Play Video

2000թ. «Հայաստան» հրատարակչության կողմից հրատարակվեց պրոֆեսոր Սըր Կառլ Պոպերի «Բաց հասարակություն ու դրա թշնամիները» աշխատությունը: Հատոր 1. Պլատոնի կախարդանքը: Անգլերենից թարգմանությունը` Մերուժան Հարությունյանի: Երևան: XI+401 էջ:

Գրքի հանձնարարականը

Ջոն Ռեյբոլդն ասում է, թե Կ. Պոպերի «Բաց հասարակությունն ու նրա թշնամիները» գիրքը Հայեկի ”The Roud to Serfobom” (Ճորտության ուղին) գրքի հետ, դարձավ ազատ հասարակության պաշտպանությանը նվիրված ամենակարևոր գիրքը: «Սա հույժ հետաքրքիր ու կարևոր մի գործ է, – գրում է G. C. Field-ը “Philosophy”-ում, – ինչը ծայրե ի ծայր գրգռում ու խթանում է մարդու միտքը: Պոպերի արժանիքները բազմազան են: Նրա գաղափարների բեղունությունը վիթխարի է: Համարյա ամեն մի նախադասությունն էլ մեզ մտածելու ինչ-որ առիթ է տալիս»:

1976թ. գիրքը շահել է Ամերիկյան քաղաքական գիտությունների Lippincott-ի մրցանակը: Գիրքը նախատեսվում է քաղաքագետների, քաղաքական գործիչների, փիլիսոփաների, իրավաբանների, տնտեսագետների, ուսանողների և, առհասարակ, ընթերցողների լայն հասարակության համար:

Դիտեք նաև՝

Search