Play Video

2007թ. «Սարգիս Խաչենց» և «Փրինթինֆո» հրատարակչությունների կողմից ««Իմացություն» գրադարան» մատենաշարով տպագրվեց Յոհան Հայզինգայի աշխատությունը: Հոլանդերենից թարգմանեց Սամվել Ղռաթյանը, առաջաբանը և «Խաղը` բեմական ներկայության ձևային հիմք» հոդվածը` Հենրիկ Հովհաննիսյանի, խմբագիր` Հենրիկ Հովհաննիսյան: IX+374 էջ: Գիրքն ունի անվանացանկ: 

Գրքի հանձնարարականը

Հայ ընթերցողի ուշադրությանն է ներկայացվում XX դարի հոլանդացի մտածող, մշակույթի տեսաբան Յոհան Հայզինգայի (1872-1945) մշակութաբանական գլխավոր աշխատությունը` «Homo Ludens. Մշակույթի խաղային տարրի սահմանման փորձ» տրակտատը: Խաղը դիտվում է որպես մշակույթի կարևորագույն սկզբունք և գործոն, հանգամանորեն քննվում է արվեստի, գիտության, կենցաղի, արդարադատության, հասարակական հարաբերությունների խաղային տարրը:

Դիտեք նաև՝

Search