Play Video

2002թ. «Անկյունաքար» հրատարակչության  կողմից  հրատարակվեց Ջորջ Բերկլիի աշխատությունը: Համեմատական թարգմանությունը բնագիր տարբեր հրատարակություններից՝ Վարդան Ազատյանի: Խմբագիր՝ Մամիկոն Ասատրյան: Երևան: 176 էջ:

Գրքի հանձնարարականը

«Տրակտատ մարդկային իմացության սկզբունքների վերաբերյալ» գիրքը մեծանուն իռլանդացի փիլիսոփա Ջորջ Բերկլիի (1685 – 1753) գլխավոր փիլիսոփայական երկի առաջին հայերեն թարգմանությունն է: Այս աշխատության մեջ ամփոփված են նրա հիմնական հայացքները, որոնցով հեղինակը փիլիսոփայության պատմության մեջ առաջին անգամ լրջորեն ձգտում էր հերքել մատերիայի եւ արտաքին իրերի գոյության փաստը, ինչը Ի. Կանտը անվանեց «փիլիսոփայության սկանդալ»: Բացի այդ, Բերկլիի որոշ գաղափարներ, մասնավորապես՝ տարածության, ժամանակի եւ շարժման խնդիրների վերաբերյալ, այնքան նոր էին և համահունչ 19 – 20 դդ. սահմանագծում տեսական ֆիզիկայի նվաճումներին, որ Կ. Պոպերը Բերկլիին անվանեց «Մախի եւ Էնշտեյնի նախակարապետ»: Տվյալ հրատարակությունը առանձնանում է նրանով, որ պարունակում է այս աշխատության առաջին եւ երկրորդ անգլերեն հրատարակությունների հանգամանալից համադրած տեքստերը՝ պահպանված ձեռագրի հետ համեմատություններով հանդերձ:

Դիտեք նաև՝

Search